ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Լոս-Անջելոսում այդքան շատ հայ կա, և որտեղի՞ց են նրանք այնտեղ հայտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

autoparus.by-ն գրում է, որ Միացյալ Նահանգների հայ համայնքն ամենամեծերից մեկն է աշխարհում: Ավելի քան երեք միլիոն մարդ: Եվ այդ համայնքի պատմությունը սկսվել է դեռ 17 -րդ դարից, երբ առաջին հայն է ժամանել ապագա Միացյալ Նահանգներ, դա եղել է Մարտին անունով հայը Իրանից:

 Իսկ ինչպե՞ս է պատահել, որ հայերը Լոս Անջելոսում են զգալի թիվ կազմում: Ամեն ինչ սկսվել է դեռ 19 -րդ դարից, երբ Իրանից և Օսմանյան կայսրությունից առաջին հայերն են ժամանել Կալիֆոռնիա: Նրանք ոսկի որոնողներ և հայտնի հայկական գորգերի առևտրականներ են եղել: Օրինակ 1889 թվականին Փաշյան եղբայրները սկսել են այնտեղ վաճառել իրենց հոյակապ գորգերը: Այդ ժամանակներում էլ առաջին հայերն են հաստատվել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող դեռ անհայտ քաղաք Լոս Անջելոսում: Հետագայում Լոս Անջելոսում հայերի թիվը միայն աճել է: Հայերին շատ է գրավել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող այդ ջերմ ու հյուրընկալ քաղաքը, որտեղ նրանք կարող էին հեշտությամբ սկսել իրենց շահութաբեր բիզնեսները: Արևմտյան Հայաստանի հայերը սկսել են այնտեղ ժամանել 1915 թվականի ցեղասպանությունից հետո, հետո հայեր են սկսել ժամանել Լիբանանից, Իրանից, Եվրոպայից, նախկին ԽՍՀՄ -ից և այլն: Մինչև 1923 թվականը Լոս Անջելոսի հայ համայնքը կազմել է մոտ 4 հազար մարդ: Օրինակ նման կերպ այն ժամանակ ութամյա Սերժ Թանկյանը՝ ներկայումս աշխարհահռչակ System of a Dawn հայ-ամերիկյան ռոք խմբի ապագա ղեկավարն է հայտնվել Կալիֆոռնիայում: Նրա ծնողները 1980 -ականների սկզբին Լիբանանի քաղաքացիական պատերազմից են փախել ԱՄՆ: 1990 -ականներին Բաքվի հայտնի հայ շանսոնյե Բորիս Դավիդյանն է (Բոկա) հաստատվել Լոս Անջելեսում: Այնտեղ էլ հանրահայտ երգիչը վախճանվել է 2020 թվականին:

Լոս Անջելոսն ունի հիմնականում հայերով բնակեցված տասը շրջան: Այնտեղ աշխատում է հայկական հեռուստատեսություն, տպվում են հայկական թերթեր և ամսագրեր, կան տասնյակ հայկական կաթոլիկ և առաքելական քրիստոնեական եկեղեցիներ, որոնց դռները բաց են բոլոր հավատացյալների համար: Ներկայումս Լոս Անջելոսի հայերը հաջողված գործունեություն են իրականացնում կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած բիզնեսից մինչև ռազմական գործ: Եվ նրանք սրբորեն սիրում են իրենց պատմական հայրենիքը` Հայաստանը, անգամ եթե նրանք երբեք այնտեղ չեն եղել և լավ չգիտեն իրենց նախնիների մայրենի լեզուն` հայերենը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular