ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ գրգռվածությունը ձեռք է բերել ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձև. Коммерсантъ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը, որը երեք տասնամյակ չեզոք դիրք է պահպանել ղարաբաղյան հակամարտությունում, այժմ կոնֆլիկտ ունի կողմերից մեկի՝ Ադրբեջանի հետ: Ամեն ինչ սկսվել է Ստեփանակերտ իրանական վառելիքի մատակարարումից, ապա Թեհրանի և Բաքվի առճակատումը հասել է սահման զորքերը քաշելու մակարդակին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարի տեղակալ Ալի Ֆադավիի ուղղակի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին:

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակիցների, հարևան երկրների վեճի իրական պատճառը կարող է լինել այն, որ Իրանը դժգոհ է անցյալ տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ դա խաթարում է նրա դիրքերը տարածաշրջանում: Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ գրգռվածությունը ձեռք է բերել ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձև:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին կանգնեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարները և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ և տուրք, իրանցիները զորավարժություններ անցկացրին երկրի հյուսիս-արևմտյան սահմանին, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի մոտ:

Միևնույն ժամանակ, ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է ռուս ռազմական փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը, նրանք մինչ այժմ շարունակում են տեխնիկա քաշել ադրբեջանական սահման, և անհնար է հասկանալ`դա տեղի է ունենում վարժանքների շրջանակներում, թե ոչ:

«Զորավարժությունների մասշտաբները ոչ մի տեղ նշված չեն, բայց բավականին շատ զորքեր են տեղափոխվում, և եթե սկզբում ես տեսնում էի ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի տեղափոխումը, ապա վերջին օրերին բանակի ուժերը նույնպես տեղափոխվում են: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարի, երբ Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի պատճառով արկերն ընկնում էին Իրանի տարածք», – բացատրել է Լյամինը «Կոմերսանտ»-ին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցրել իր գրգռվածությունը: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում, դա նրա ինքնիշխան իրավունքն է: Բայց ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերն էին գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», – ասել է նա թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանցիների պատասխանը Իլհամ Ալիևին տրվեց երկու տարբերակով`դիվանագիտական և ոչ այնքան: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի երեկոյան, նշել է, որ պետությունների միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում Ալիևի հայտարարությունները «զարմանալի են»:

Դիվանագետի խոսքով՝ զորավարժությունները «ինքնիշխանության հարց էին» և «իրականացվել են ի շահ ամբողջ տարածաշրջանի կայունության և հանգստության»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը ավելի կոշտ արտահայտվեց: Երբ տեղական «Ռոկնա» թերթի լրագրողը խնդրել է ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել Ալիևի խոսքերը, նա փոխաբերական կերպով պատասխանել է. «Եթե փոքր երեխան մոտենա ձեզ և սկսի վիրավորել, դուք պարզապես կշոյեք նրա գլուխը»:

Ըստ «Կոմերսանտ»-ի հետ զրուցած փորձագետների, Թեհրանում նման կտրուկ դժգոհության իրական պատճառը կարող է լինել Թուրքիան, որը նկատելիորեն մեծացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այս փաստի իրավական հաստատումը Շուշիում երկու երկրների ղեկավարների ստորագրած հռչակագիրն էր:

Իրանից փորձագետ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի գիտաշխատող Համիդրեզ Ազիզին կոնֆլիկտի արտաքին դրսևորումները, ինչպիսիք են Ղարաբաղում իրանական բեռնատարների հետ կապված սկանդալը, անվանել է «միայն վերին շերտ»:

«Կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև առճակատման ներկայիս փուլը սկսվել է անցյալ տարվա պատերազմից անմիջապես հետո: Իրանը բռնեց Ադրբեջանի կողմը՝ աջակցելով նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ աջակցության արդյունքում Իրանը հույս ուներ, որ Ադրբեջանից կստանա ավելի բարեկամական վերաբերմունք և համագործակցության ավելի մեծ պատրաստակամություն: Օրինակ, որպեսզի Բաքուն հաշվի առնի Թեհրանի անվտանգության խնդիրները: Մյուս կողմից, Իրանը ցանկանում էր մասնաբաժին ստանալ վերադարձված տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բայց այս ամենից ոչինչ տեղի չունեցավ: Մենք տեսանք Ադրբեջանի և Թուրքիայի սադրիչ զորավարժությունները (պատերազմի ավարտից հետո մի քանի նման զորավարժություններ եղան՝ «Կոմերսանտ»), ներառյալ Կասպից ծովը, չնայած դրա ափին չգտնվող երկրները, ըստ կոնվենցիայի, չեն կարող զինվորական ներկայություն ունենալ այնտեղ»,- ասել է Ազիզին:

Փորձագետը նաև Իսրայելի ազդեցությունն է համարել հակամարտության շատ իրական պատճառ:
«Պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը դարձավ ավելի ինտենսիվ և տեսանելի: Մի քանի դեպք եղավ, երբ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը ներխուժեցին Իրանի օդային տարածք և խոցվեցին»,-ասել է Ազիզին:

Փորձագետ Յուլիա Սվեշնիկովան այլ կերպ է բացատրել առճակատման տրամաբանությունը: սա կարող է մի տեսակ ազդանշան լինել Բաքվի համար, փորձ`ցույց տալու, որ Ադրբեջանը չպետք է սրի իրանա-հայկական համագործակցության հարցը: Նրանք ասում են, որ Բաքուն դա վաղուց գիտեր, ինչպես մենք վաղուց գիտեինք Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին: Դուք լռեցիք, մենք լռեցինք: Դուք դժգոհություն ցուցաբերեցիք, մենք՝ նույնպես:

Հարկ է նշել, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպում ունեցան, սակայն դա տեսանելի ազդեցություն չունեցավ կոնֆլիկտի վրա: Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որը պետք է անցկացվի Թեհրանում, կարող է ավելի արդյունավետ լինել. դիվանագետները դրա մասին պայմանավորվել են Նյու Յորքում: Սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ ոչ մի տեղ չի հայտարարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular