«Ալաշկերտ» - ՀԻԿ․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏՖուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեպտեմբերի 30-ին կընդունի Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը։ ՀԻԿ-ի հաջողության հավանականությունը գնահատվում է 2․05 գործակցով։ «Ալաշկերտի» հաղթանակի գործակիցը 3․40 է, ոչ ոքին՝ 3․20։
Հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարներ։ Գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Հարատիու Ֆեսնիչը, որին եզրերում կօգնեն Վալենտին Ավրամն ու Ալեքսանդր Չերեին: Չորրորդ պաշտոնյան է Մարիան Բարբուն:
«Ալաշկերտ» - ՀԻԿ խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:45-ին:
«Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել էր Թել Ավիվի «Մաքաբիին», իսկ ՀԻԿ-ը 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել ավստրիական ԼԱՍԿ-ից: