ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իգոր Կրուտոյը, ռուսական էստրադայի այլ հայտնի դեմքեր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կտոնեն մեծ համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը: 

«Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ պատիվ է:

«Բեդրոս Կիրկորովը կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը: Հավանաբար գիտեք, որ նա Խորհրդային Միություն է եկել իմ ծնողների շնորհիվ: Բեդրոսը երիտասարդ երգիչ է եղել, որին լսել են ծնողներս Բուլղարիայում հանգստանալիս և նրան հրավիրել են Մոսկվա սովորելու: Բեդրոս Կիրկորովը մինչ օրս հիշում է դա»,- պատմել է Արա Բաբաջանյանն ու հավելել, որ համերգին հանդես կգան նաև Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անիտա Ցոյը, Ալեքսեյ Վորոբյովը, որը նաև վարելու է համերգը, և ուրիշ ճանաչված երաժիշտներ:

Կհնչեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը» և մի շարք այլ սիրված գործեր:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարներն ունկնդրին կներկայանան «Նոր Երևան»  և «Գիշերային Մոսկվա» երգերով։

Արա Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանն ըստ արժանվույն է նշվում: Համերգներ են կազմակերպվել Մոսկվայում, Կրասնոդարում Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել, որտեղ տեղադրվել է հեղինակի կիսանդրին, Օմսկում ևս համերգ է անցկացվել և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել: Միջոցառումներ են նախատեսվում Սևաստոպոլում, Սոչիում, այլ քաղաքներում:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և Դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» կոմպոզիտորը գրել է 1950-ին։ Բաբաջանյանը մեծ հեղինակություն է վայելել, նրա հետ համագործակցությունն իրենց համար պատիվ են համարել նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, հանրահայտ երգիչներ Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular