ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Վահան Տեր-Ղազարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։

Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին:  

Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը Կանադայում արժանացել է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակի:  

2021 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակն ու պատմվածքներ։ Հեղինակել է նաև հեքիաթներ («Լուսնի հեքիաթները», «Թաց ու Չորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» երեքհատորյակը), թատերգություններ («Լևոն Հայկազը», «Ազատության զանգը», «Անապատ»): Էստոնիայի և Կրակովի օպերային թատրոններում բեմադրվել են «Ադամամութ» օպերան, որի լիբրետոյի հեղինակն է։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, բազմաթիվ գրքերի խմբագիր է։

Վահան Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, ֆրանսերեն, լեհերեն, բազմիցս հրատարակվել հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում: Մոտ 40 գիտահանրամատչելի և վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է («Արևի տաճար», «Հայաստան», «Արցախ», «Թիրախ», «Հայոց պատմություն» ֆիլմաշար (12 ֆիլմ), «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար (10 ֆիլմ) և այլն։

Նրա թարգմանությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Շոթա Ռոկվայի «Իմ գյուղը գետի այն ափին է» վրացական, Վիկտոր Էստիմիուի «Մահ տեսած մարդը» ռումինական թատերգությունները։

Վահան Տեր-Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:20-ին, «Լուար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի գրողների միությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Վահան Տեր-Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular