ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ իրական հանցագործի փոխարեն պատիժ էի կրում, եւս մի կին սպանվեց. 16 տարի անազատության մեջ լինելուց հետո արդարացվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

News.am-ը գրում է.

ԱՄՆ-ում դատապարտյալների արդարացման դատավճիռները ավելանում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 16 տարի իրական հանցագործի փոխարեն անազատության մեջ գտնվելուց հետո ի վերջ արդարացված «Ջեֆրի Դեսկովիչը` հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչը: Նա նշեց, որ իր սխալ դատավճռի հիմքում է եղել իրենից կորզված նքնախոստովանական ցուցմունքը:

«16 տարի անազատության մեջ եմ եղել, որը չէի կատարել: Սխալ դատավճիռը հիմնականում կորզված ինքնախոստովանանքի վրա էր հիմնված: 6-7 ժամ հարցաքննել են, տարել էին մի տեղ, որ չգիտեի՝ որտեղ եմ, փաստաբան չկար: Ինձ փոքր սենյակ մտցիրն եւ միացրին ստի դետեկտոր: Նրանք ասացին, եթե ասես ինչ պետք ա, ազատ կարձակենք, ես ծայրաստիճան վախեցած էի, մտածում էի, որ մի վայրկայն շուտ այդ ամենը վերջանա: Նրանց ասածի վրա պատմություն հորինեցի եւ ասացի, որից հետո ձերբակալեցին: Դատարանում էլ այդ ոստիկանները ոչինչ չասացին այդ ամենի մասին եւ քանի, որ հարցաքննությունը ձայնագրված չէր, իրենց հաջողվեց այդ ամենը բաց թողնել: Դատավճռի դեմ 7 անգամ բողոքարկել ենք, այդ դատաննքնությունների ընթացքում որոշ վրիպակներ բացահայտվեցին, բայց ոչ ամբողջ ծավալով, որն անհրաժեշտ էր իմ արդարացման համար»,-ասաց նա:

 «Ջեֆրի Դեսկովիչը նշեց, որ այնուհետեւ իր քրեական գործով սկսել է զբաղվել Ամերիկայի  «Անմեղության ծրագիր» ՀԿ-ն, որի շնորհիվ  ԴՆԹ-ի համազգային տվյալների բազայի հիման վրա նոր անալիզ է արվել եւ պարզվել, որ իրական հանցագործն ազատության մեջ է:

«Այդ տվյալների բազան իմ դատաքննության ժամանակ դեռ գոյություն չուներ: Կարեւոր հանգամանք էր, որ դեպքի վայրից վերցված ԴՆԹ-ի նմուշները ամբողջ ընթացքւոմ պահպնավել էին եւ համեմատությունը հնարավոր էր: Հանցանքի վայրում վերցրած նմուշը համեմատեցին համազգային տվյալների բազայի ԴՆԹ-ի հետ եւ գտան իրական հանցագործին: Ոստիկանության՝ իմ հանդեպ կատարած զանցանքը ծանր նստեց, որովհետեւ այդ ընթացքում եւս մի կին կորցրեց իր կյանքը: Մինչեւ ես իրական հանցագործի փոխարեն պատիժ էի կրում, նա եւս մի կնոջ սպանեց:  Երբ ինձ ազատ արձակեցին, իրական հանցագործը ձերբակալվեց: Կարեւոր է, որ արդարացումից հետո դատախազի հրահագնով 4 դատավորներ զննեցին իմ գործի ամբողջ ընթացքը՝ պարզելու ինչ սխալ է թույլ տրվել: Ամրիկայի իրավապահները՝ դատավորները, դատախազը, քննիչները գիտակցում են, որ հնարավոր է նմանօրինակ սխալներ եւ նրանց մեծ մասը պատրաստ է ճշմարտությունը բացահայտել»,-ասաց նա:

ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանն էլ նշեց, որ Հայաստանում պետք է մտցնել մի կարգ, որպեսզի իրեղեն ապացույցները դատավճռից հետո չոչնչացվեն. «6 տարի առաջ Հայաստանի դատափորձագիտական լաբորատորիայում եղել եմ, կրկին այցելեցի եւ կարող եմ ասել, որ հստակ այդ ցանկությունն ու գիտակցությունը կա, որ Հայաստանում էլ ԴՆԹ անալիզներ արվեն եւ տվյալների բազա հավաքվի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular