ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի սպառնալիքնեը Ադրբեջանին վտանգավոր են դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի  ագրեսիվ վարքին Իրանի պաշտոնյաների և մամուլի արձագանքը կարելի է օրինակելի համարել։ Իրենց նկատմամբ թշնամական գործողություններին իրանական պաշտոնյաները այնպիսի պատասխան են տալիս Ադրբեջանին, որ բավարար կլիներ ինքնասիրություն ունեցող երկրին շատ ավելի կոշտ արձագանքելու, սակայն Ադրբեջանը ստիպված է լռել և լսել իր հասցեին հնչող արտահայտությունները։ Մասնավորապես Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը համեմատել է երեխայի վարքագծի հետ։

«Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյեք նրա գլուխը»,- ասել է ազդեցիկ զինվորականը։

Ֆադավին  Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ, անիմաստ և նշել, թե անհեթեթություններին պատասխանելու կարիք չկա։ Նույն այդ հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին ՓուրԷսմայիլը, նշել է, թե նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին և իսրայելական կողմին։ 

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ հայտարարել է, թե Թեհրանը չի հանդուրժում իր սահմանների մոտ իսրայելական ուժերին, իսկ իրանական զորավարժություններն անվանել ինքնիշխան գործը։ Գործը, որին որևէ մեկը չի կարող միջամտել։ Ոչ պակաս կոշտ է նաև իրանական մամուլի արձագանքը։ Այս ամենը վկայում է, որ Իրանը չափազանց ծանր է վերաբերվում տարածաշրջանային զարգացումներին և իր հասցեին իրանական ու թուրքական մամուլում պաշտոնյաների կողմից հնչող տեսակետներին։ 

Բնականաբար մեր տարածաշրջանում լուրջ վերադասավորումներ ու վտանգավոր զարգացումներ են ընթանում, և Իրանը որպես սեփական արժեք իմացող պետություն չի կարող անմասն մնալ։ Այս առումով Հայաստանի վիճակն էլ բավականին ուշագրավ է։ Իրանական կողմը քանիցս իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցելու առումով։ Որևէ հստակ արձագանք, սակայն հայկական կողմից այդպես էլ չի եղել։ Իհարկե Հայաստանի և Իրանի այսօրվա քաղաքական իշխանությունների միջև արժանապատվության, պետական ինստիտուտները գնահատելու և ավանդույթների հսկայական տարբերություն կա և ոչ ի օգուտ հայկական կողմի։

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular