ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի ուշագրավ ակնարկները Էրդողանին․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը երեկ գրեթե 3 ժամ դեմ առ դեմ, միայն թարգմանիչների մասնակցությամբ բանակցություններ են վարել Սոչիում։ Օրակարգում բազմաթիվ կարևոր հարցեր են եղել՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող։ Անդրադարձել են նաև Հարավային Կովկասի ճակատագրին։ Այցից առաջ Էրդողանը հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր է քննարկել Պուտինի հետ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահը, իդեպ, որևէ բառ չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը, սակայն բավականին ուշագրավ մի միտք է հայտնել, որը կարող է ուղենշային լինել։

Խոսելով Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին՝ Պուտինը ասել է. «Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը հայ-ադրբեջանական սահմանին»։

Ընդսմին լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ միտումնավոր ասած խոսք, դժվար է ասել։ Դժվար թե Ռուսաստանի նախագահը հազար անգամ չափած ու ձևած չլիներ իր խոսքը։ Ըստ էության, արձանագրելով, թե կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության և հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է, Պուտինը նաև սրանով որոշակի մեսիջներ է հղում նաև Թուրքիային։ Հանդիպումից հետո ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը լրագրողների համար հայտարարություններով հանդես չեն եկել։ 3 ժամ բանակցություններից հետո Էրդողանը անմիջապես հեռացել է Սոչիից՝ այդ մասին համապատասխան գրառում արել տելեգրամի իր ալիքում։ Իսկ ռուս-թուրքական հանդիպման հետևանքները հայտնի կդառնան առաջիկայում, երբ պարզորոշ նշմարվեն, թե ինչ են իրար հետ խոսել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Ամեն դեպքում ցանկացած զարգացում էլ Հայաստանի համար լրջագույն վտանգ է ներկայացնում, որովհետև Հայաստանի իշխանությունները երկիրը դարձրել են մանրադրամ և վարվում են այնպես, ինչպես որևէ պետություն չէր կարող վարվել թշնամական երկրի հետ։ Եվ Հայաստանը ստիպված է մնալ գերտերությունների ու տարածաշրջանային հզոր պետությունների քմհաճույքին և ցանկություններին։ 

Նորայր Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular