Թալիբներն ԱՄՆ-ին առաջարկել են ժամանակավոր վերահսկողություն իրականացնել Քաբուլի նկատմամբ. ՍԵՆՏԿՕՄ-ի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը: Սեպտեմբարտ 29-ին այդ մասին հաղորդել է The Hill թերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ թալիբներն այդ առաջարկությունն արել են Մակքենզիի եւ շարժման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կայացել է օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում: Գեներալը հրաժարվել էառաջակությունից, քանի որ համապահասխան հրահանգներ չի ստացել: Բացի դանից, ԱՄՆ-ը «միջոցներ չունի նման գործողություն իրանականցնելու համար»:
Օգոստոսին Associated Press գործակալությունը հայտնել է, որ Մակքենզին օգոստոսի 15-ին Դոհայում շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնության է եկել Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման գործընթացին թալիբների չմիջամտելու շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: