ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկանում են դիմել Կաթողիկոսին ու Նախագահին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիների ընթացքում պարբերաբար անհանգստացնող տեղեկություններ են ստացվում սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից. ժամանակ առ ժամանակ անհասկանալի պատճառաբանություններով փակվում են տեղերի հայկական կրթօջախները, որոնք աշխարհասփյուռ հայության համար մշտապես ունեցել են հայապահպանության, լեզվապահպանության կարևորագույն առաքելություն:

Դրանցից է նաև Կիպրոսի «Մելքոնյան» վարժարանը, որի ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Տարիներ առաջ ՀԲԸՄ-ը որոշում կայացրեց փակել վարժարանը՝ որպես պատճառաբանություն նշելով, որ այն ֆինանսապես վնասաբեր է: Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ վարժարանի հողը ցանկանում են վաճառել: Ժամանակ առ ժամանակ կիպրոսահայության ներկայացուցիչները, ինչպես նաև Սփյուռքի տարբեր կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, կազմակերպել են ակցիաներ՝ կոչ անելով չվաճառել հողը և վերաբացել վարժարանը, քանզի այն իրապես մեծ ներդրում է ունեցել և այսօր էլ կարող է մեծ նշանակություն ունենալ տեղի հայ երեխաների հայեցի կրթության, հայ մնալու, հայկականը պահելու գործում:

Նրանք ոչ մեկ անգամ նշել են, որ մեկ անձի կամ մեկ կազմակերպության՝ շահույթ ստանալու մոլուցքը գերակա է դարձել հայապահպանության կարևորագույն խնդրին: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ Կիպրոսի իշխանություններն առավել շահագրգռված են «Մելքոնյան» վարժարանի գոյությամբ, որի պահպանման համար ժամանակին թե՛ Կիպրոսի խորհրդարանը, թե՛ կառավարությունն ընդունել են համապատասխան կոչեր ու որոշումներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք կառույցներ ցանկանում են դիմել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փոխանցելով հանրային պահանջը և խնդրելով, որ նրանք միջամտեն ու մի կողմից՝ փորձեն կանխել սփյուռքի տարբեր հայկական կրթօջախների փակման գործընթացը, մյուս կողմից՝ նպաստեն «Մելքոնյան» վարժարանը փրկելուն ու վերաբացելուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular