Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կեսարյան հատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿեսարյան հատումը (լատիներեն caesarea - կայսերական, sectio - հատում) գինեկոլոգիական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված արհեստական կտրվածքի միջով։ Ըստ հունական առասպելաբանության Ապպոլոնը այդ կերպ է Ակսլեպիային հանել նրա մահացած մոր որովայնից, նույն կերպ է ծնվել նաև Դիոնիսոսը: Եգիպտական, Հնդկական, Չինական, Հունական և Հռեոմական հին պետությունների մասին պատմական տեղեկություններում կան բազմաթիվ տվյալներ Կեսարյան հատումների մասին: Կեսարյան հատումը ամենահին վիրահատություններից մեկն է եղել: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջերում Հին Հռոմում օրենք է ընդունվել, ըստ որի մահացած հղի կնոջը կարելի է թաղել միայն որովայնի պատի կտրվածքվ պտուղը դուրս բերելուց հետո: Դեռևս հին դարերից համարվում էր, որ Հուլիոս Կեսարը (մեր թվարկությունից առաջ 100-44 թվականներ) ծնվել է այդ կերպ ՝ իր մոր Ավրելիայի ծննդաբերության ժամանակ մահանալուց հետո: Իհարկե դա այդպես չէ, քանի որ Ավրելիան երկար կյանք է ունեցել: Հավանաբար այս մոլորության առաջանալու պատճառը այն է, որ Կեսարն է Հռոմում գործող օրենքը տարածել այլ երկրներ, որտեղ ևս սկսել են մահացած հղիների մարմիններից վիրահատությամբ հանել պտուղները: Մինչև 17-րդ դարը այդ մանիպուլացիան կոչվում էր Կեսարյան վիրահատություն: Կեսարյան հատում տերմինը առաջին անգամ օգտագործել է Ժակ Գիլլմոնը 1598 թվականին հրատարակած գինեկոլոգիայի վերաբերյալ իր գրքում: փաստագրված առաջին հաջողված Կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին Շվեյցարիայում: Խոզերի կաստրացիա կատարող Յակոբ Նուֆերը իր կնոջը Կեսարյան հատում է կատարել: Բանն այն է, որ մի քանի օր, չնայած հղի կնոջ մոտ էին հավաքվել 13 մանկաբարձներ, կինը չէր ծննդաբերում: Նրա հուսահատ ամուսինը դիմում է ավագանիներին խնդրելով թույլատրել Կեսարյան հատում կատարելը, քանի որ միևնույնն է կինը մահանալու էր: Արդյունքում թույլատրությունից հետո Նուֆերի կատարած Կեսարյան հատումը բարեհաջող է ստացվում: Նորածինը հետագայում ունեցել է 77 տարվա կյանք, իսկ մայրը դրանից հետո ևս 5 երեխա է ծննդաբերել՝ անգամ մի դեպքում եկվորյակ երեխաներ: 16-րդ դարում ֆրանսիայի թագավորի բժիշկ Ամբրուազ Պարեն սկսում է Կեսարյան հատումներ կատարել կենդանի կանանց, բայց արդյունքները միշտ մահացու են լինում, քանի որ այն ժամանակ արգանդը չէին կարում: Փրկում էին միայն պտուղը: Միայն 19-րդ դարում են սկսել Կեսարյան հատման ժամանակ հեռացնել նաև արգանդը, որի արդյունքում մահացությունը արդեն սկսել է կազմել 20-25 %: Մի քանի տարի անց սկսել են արգանդը ընդամենը կարել, որը էլ ավելի գոհացուցիչ արդյունքների է բերել: Անատոմիայի, անտիսեպտիկաի և ֆարմակոլոգիայի հետագա զարգացումը բերել է նրան, որ ներկայումս Կեսարյան հատումը դարձել է անհրաժեշտ և համարյա անվտանգ միջամտություն: 20-րդ դարի 40-50 ականներին աշխարհի բոլոր ծննդաբերությունների 4–5%-ը իրականացվել է կեսարյան հատումով, ընդ որում ԱՄՆ-ում այն անգամ եղել է 10–12%: Ներկայումս այդ ցուցանիշը տարեց տարի աճում է: Անգամ չզարգացած երկրներում Կեսարյան հատումներ են անց կացնում և անց են կացրել: Կեսարյան հատման ամենահետաքրքիր նկարագրությունը պատկանում է Ֆելկինին, որը նա կատարել է Աֆրիկայի ՈՒգանդա տարածքում 1879 թվականին: «Բանանի տերևներից պատրաստված մահճակալին պառկած էր 20 տարեկան հղի կին՝ կիսով չափ ընկղմված բանանի գինու մեջ: Նույն գինով տեղի բուժակը լվաց ձեռքերը, մշակեց դանակը և մոտեցրեց կնոջ որովայնը: Կնոջ ճիչը համընկավ բուժակի վայրկյանական կտրվածք անելու հետ: Արգանդի վրա լրացուցիչ կտրվածքից հետո բուժակը դուրս բերեց նորածնին, կապեց պորտը՝ հետո անցավ արգանդը հեռացնելու գործին: Կտրվածի տեղը կարեցին թելով ՝ դնելով վիարկապ: Կինը 11-րդ օրը արդեն քայլում էր»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը