ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ տարածքների դեօկուպացիան անխուսափելի է. Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստի սղագրության մեջ ներառված իր ելույթի հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ելույթը վերաբերվում էր արտահերթ ընտրությունների մասին զեկույցին:

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ ոքի մտքով չի անցել, որ մուրճը կարող է քաղաքական բանավեճի գործիք լինել։ Որպեսզի իմանաք, մուրճը իշխող կուսակցության առաջնորդի գլխավոր գործիքն էր 2021 թվականի հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Եվ խոսքս, բնավ, փոխաբերական իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր մարզերում հանրահավաքներ էր անցկացնում՝ մուրճն իր գլխավերևում թափահարելով։ «… մուրճը, առաջին հերթին, ձեր գլխին կկոտրվի...»,- ասաց նա՝ ընդդիմության կողմնակիցների մասին խոսելիս։ Իսկապես, մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը։

Ինչպես կարող եք տեսնել զեկույցում օգտագործված «...մրցունակ և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված» սահմանումը մուրճի սպառնալիքի ներքո անցկացված ընտրությունների նկարագրման լավագույն տարբերակը չէ։ Նման ձևակերպումը շատ վատ և վտանգավոր ազդակ է բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք անարդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ունեն։

Միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց «մուրճի» ֆիզիկական կիրառմանը։ Ընդդիմությանը սատարող տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկին ծեծի ենթարկեցին մարզպետի գրասենյակում։ Հայաստանում բոլորը գիտեն այդ դեպքի մասին, մինչդեռ անվտանգության տեսախցիկները խորհրդավոր կերպով կոտրվել են։ Գործընթացը շարունակվում է անգամ խորհրդարանի գործող անդամների նկատմամբ. իմ գործընկեր պարոն Արմեն Գևորգյանին, ով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության և Հայաստանի պատվիրակության անդամ է, քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական մեղադրանքների պատճառով թույլ չտրվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ Փաստացի, խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչների գրեթե 60%-ին արգելված է լքել երկիրը։

Այսօրը՝ սեպտեմբերի 27-ը, իմ երկրի համար ծանր օր է։ Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ։ Պատերազմ՝ խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից եկած վարձկանների և արգելված զինատեսակների կիրառմամբ։ Պատերազմ, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի մասնակի օկուպացիայի և էթնիկ զտումների:

Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում։ Որպես ԵԽԽՎ-ում իմ երկրի ներկայացուցիչ՝ ես պարտավոր եմ բարձրաձայնել հայության դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան անխուսափելի է։»

Ինչպես տեղեկացրել էի՝ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մեկնել Ստրասբուրգ Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացված ապօրինի արգելքի պատճառով»,- գրել է Մամիջանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular