ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի կառուցումը ընթացքի մեջ է. Պապիկյանը՝ Իրանի դեսպանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:

Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար: Փոխվարչապետը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:

Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունն ավելի է ընդլայնվելու: Դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան՝ նկատելով, որ երկու երկրներում ձևավորվել են երիտասարդ գործիչների կառավարություններ, որոնք ակտիվ և եռանդուն աշխատանք կտանեն երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնք ընդգրկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության բնագավառները: Անդրադարձ է կատարվել մշակութային հարաբերությունների զարգացմանը՝ ելակետ ունենալով երկու ժողովուրդների պատմական ինքնությունն ու բարեկամությունը: Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձր մակարդակի փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն տնտեսական ասպարեզում փոխգործակցության խորացմանը, առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, առկախված ծրագրերի արագ իրագործմանն ու նոր նախաձեռնություններով հանդես գալուն: Այդ համատեքստում դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:

Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ:

Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular