ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները ԱՄՆ-ին մեղադրել Է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել Է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարության մեջ, որը թալիբները տարածել են սեպտեմբերի 29-ի առավոտյան, բովանդակվում Է կոչ «բոլոր երկրներին, հատկապես Միացյալ Նահանգներին, որը վերաբերում Է Աֆղանստանին՝ միջազգային իրավունքների, օրենքների ու պարտավորությունների լույսով և փոխադարձ հարգման ու պարտավորությունների հաշվառմամբ՝ բոլոր բացասական հետեւանքները կանխելու համար»:

«Վերջերս մենք տեսել ենք, թե ինչպես Է Միացյալ Նահանգները խախտում բոլոր միջազգային իրավունքները, օրենքներն ու պարտավորությունները Իսլամական Էմիրության (թալիբների կառավարություն) նկատմամբ, երբ Աֆղանստանի սուրբ օդային տարածություն են ներխուժում ԱՄՆ-ի անօդաչուները: Այդ խախտումներն անհրաժեշտ Է վերացնել եւ կանխել»,-ասվում Է հայտարարության մեջ:

Նրանում ընդգծվում Է, որ «Իսլամական Էմիրությունը երկրի հողային տարածության եւ օդային տարածության պահապանն Է»: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օդային տարածության խախտման հանգամանքների մասին կոնկրետ տվյալներ հայտարարության մեջ չի ներկայացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular