ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին։ Մեկնարկը կտրվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Սիմֆոնիկ նվագախմբից՝ մանրամասնելով, որ  փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։

«Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ: Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են հայտնի  կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Պյոտր Չայկովսկու, Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Ժորժ Բիզեի, Ղազարոս Սարյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի և այլ հեղինակների ստեղծագործությունները: Փառատոնին կմասնակցեն հայտնի արտիստներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ, Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն և այլք:

Համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։

Փառատոնի բացման երեկոյի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։

«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով: Մի քանի տարվա պատմության ընթացքում փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում:

Երևանում ամեն տարի անցկացվող այս փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է հասանելի:

Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռում նաև շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջև և իրենցտեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular