ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու մանկահասակ երեխաներին կոշտ առարկայով խեղդել են. մայրն ավելի ուշ է մահացել. նոր մանրամասներ (ֆոտո)

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության եւ 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով դեպքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչի մասնակցությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական  ասֆիքսիան, որն առաջացել է  կոշտ առարկայով պարանոցների օրգանների սեղմման հետեւանքով։ Իսկ 45-ամյա կնոջ՝ Մ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել կախվելու հետեւանքով առաջացած մեխանիկական ասֆիքսիան։ Ըստ փորձագետների՝ երեխաները մահացել են ավելի վաղ, քան նրանց մայրը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ.Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 եւ 7 տարեկան երեխաները՝ մահացած։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը «դեպրեսիվ սինդրոմ՝ արտահայտված ընկճվածությամբ» ախտորոշմամբ 13.02.2014թ. հաշվառված է եղել  Սպիտակի ԲԿ հոգեբուժական կաբինետում եւ նրան հատկացվել են անտիդեպրեսիոն եւ հոգեմետ դեղեր:

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular