ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից և պայմաններ դրել Հայաստանի առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ  Քալընը թուրքական «Haber Gobal» լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման  գործընթացից և արցախյան հիմնախնդրից, հայտնում է Ermenihaber-ը:

Նա շեշտել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթցին։ Հիշեցրել է, որ 1992թ․ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը եղել է արցախյան պատերազմը, որն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա»։

«Իսկ հիմա,-շարունակել է Քալընը,- երբ այդ խնդիրը արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»։

Էրդողանի խոսնակը նաև նշել է, որ թեև Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: «Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ընդ որում դա անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Կովկասի, և՛ մեզ բոլորիս համար։ Դրա վերաբերյալ պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»։ 

Իբրահիմ Քալընի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է և դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Թուրքիայի համար էական չէ, թե կողմերը ինչ ձևաչափով կհանդիպեն:

«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ: Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- եզրափակել է Քալընը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular