ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խափանում է Արթուր Ղազինյանի ընտրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը արդեն 5-րդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանության ներկայացուցիչները՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչ անելու են Արթուր Ղազինյանին չընտրելու համար։ Հենց նույնիսկ սկզբից հարց քննարկեցին և որոշեցին, որ հաջորդ նիստում Անդրանիկ Քոչարյանին բացակայության ժամանակ փոխարինելու է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արմեն Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորները և նրանց միացած գործընկերները հայտարարեցին, որ, ըստ էության, իշխանությունը, նույնիսկ Ղազինյանի թեկնածությունը քննարկումը չսկսելով, արդեն ունի կանխակալ վերաբերմունք և մտադիր է դեմ քվեարակել նրան։ Արթուր Ղազինյանն ինքն էլ թեժացրեց իրավիճակը, երբ առաջարկեց ենթահանձնաժողով ստեղծել հետևյալ օրակարգով՝ ինչո՞ւ հոկտեմբերի 7-ի դրությամբ պատերազմը չի կանգնեցվել, չնայած ռուսական կողմի առաջարկին։ Այս հարցն այնքան օրհասական և կարևոր էր գործող իշխանության համար, որ քննարկումը կրկին փորձեցին տանել իրենց ցանկալի հունով, սարքել լեզվակռիվ և ստիպել ընդդիմության ներկայացուցիչներին լքել դահլիճը։

Արթուր Ղազինյանը հեռացավ, իր հետևից շխկացնելով դուռը, ինչից հետո իշխանական պատգամավորները սկսեցին բղավել, ճչալ և շարունակել իրենց նույն ապաքաղաքական և ապազգային վարքը։ Արդյունքում հեռացան նաև մյուս ընդդիմադիր պատգամավորները, և իշխանության ներկայացուցիչները 5-րդ անգամ արդեն դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Այս իրավիճակն արդեն դուրս է եկել իշխանության վերահսկողությունից, Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել, ըստ որի, եթե ընդդիմության մի թեկնածուն երկու անգամ չի ընտրվում, ապա ընդդիմությունը պարտավոր է մեկ այլ թեկնածուի ներկայացնել։ Սա փաստում է, որ գործող իշխանությունն ինքն էլ հասկանում է՝ այլևս ի վիճակի չեն իրականացնելու բոլոր իրենց ցանկացած մտադրությունները, իսկ Արթուր Ղազինյանի տակտիկան՝ վերջնականապես փչացնելու իշխանության տրամադրությունը, լիովին արդարացնում է իրեն։ Ի վերջո պատերազմից հետո կարևորագույն հանձնաժողովը պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն է, որը պարտավոր է քննել պատերազմի բոլոր հանգամանքները։ Սակայն արդեն 5 նիստ շարունակ այդ հանձնաժողովը զբաղված է անպտուղ քննարկումներով և ընդամենը անհեթեթ հարցեր տալով, թե ո՞ւմ էր փորձում օգոստոսի 25-ին շշով հարվածել Արթուր Ղազինյանը։ Վերջինս այդ հարցին պատասխանել է հնարավոր բոլոր տարբերակներով և վարիացիաներով և այլևս անհեթեթ է համարում այդ հարցին պատասխանելը։ Իսկ իշխանությունը, ըստ էության, չունի որևէ այլ հարց, միակ ունի ընդամենը նպատակ. ամեն գնով Արթուր Ղազինյանին մոտ չթողնելու հանձնաժողովի կառավարման լծակներին։ Ղազինյանն ինքն էլ հայտարարել է, թե իշխանությունը հասկանում է, որ իր օրակարգը պայթունավտանգ է լինելու և ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։ Փաստենք, որ արդեն 5-րդ անգամ Արթուր Ղազինյանը հաղթում է Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Սպասենք 6-րդ անգամին ևս։

Կարապետ Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular