ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԺԴՀ-ն առաջին անգամ գերձայնային հրթիռ է փորձարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԺԴՀ-ի զինվորականները սեպտեմբերի 28-ին անցկացրել են նոր գերձայնային հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի կենտրոնական թերթին:

Հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի Ազգային պաշտպանության գիտությունների ակադեմիան «Հվասոն 8» հրթիռը փորձարկել Է սեպտեմբերի 28-ի առավոտյան Չագանի նահանգի Ռյոնրիմ գավառի Դոյան գյուղում:

Փհենյանում փորձարկումը համարում են հաջող: Նշվում Է, որ փորձարկմանը հետևել Է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նախագահության անդամ, կուսակցության կենտկոմի քարտուղար Պակ Չոն Չհոնը՝ պաշտպանական գիտության բնագավառի ղեկավար կադրերի հետ միասին:

ԿԿՀԳ-ն գերձայնային հրթիռի մշակումը համարում Է առաջիկա հնգամյակում առաջնահերթ հինգ խնդիրներից մեկը և նշում, որ դրա իրականացումն «առաջ Է ընթանում»:

Մինչ այժմ Փհենյանն այդ տեսակի զենք չի ունեցել իր տնօրինության ներքո: Ինչպես հաղորդվել Է, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան փոքր հեռահարության հրթիռի արձակում Է կատարել Ճապոնական ծովի կողմը: Արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Այս արձակումը ԿԺԴՀ-ում զենքի յոթերորդ փորձարկումն Է դարձել այս տարի: Սեպտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեան հայտարարել Է մեծ հեռահարության նոր տիպի թեւավոր հրթիռների հաջող փորձարկման մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular