ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի վարչապետը հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular