ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության խոստումները անկատար են մնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության բոլոր խոստումները մնում են օդում կախված։ Մինչև խորհրդարանական ընտրությունները ամեն ամսվա վերջում ՀՀ վարչապետը խոսում էր աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ ինչին էլ հաջորդում էր նախկին ՊԵԿ նախագահի ներկայացրած վիճակագրությունը, որը բազմիցս համոզվել ենք նկարված տվյալներ են եղել և իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը այդ վիճակագրությամբ փորձում էր թոզ փչել ժողովրդի աչքերին և նոր ընտրությունների համար իր վարկանիշն էր բարձրացնում։ Ինչպես տեսնում ենք ընտրություններից հետո վարչապետի որդեգրած այդ պրակտիկան դադարեց։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում աշխատատեղերի ավելացումների մասին։ Բայց ոչ թե այն պատճառով, որ թեման արդիական չէ, այլ այն պատճառով, որ հասարակությանը գայթակղելու առիթ չկա։ Հայտարարագրված աշխատատեղերն ընտրություններից հետո դադարել են ավելանալ։ Եվ ոչ միայն դադարել են ավելանալ, այլև նույնիսկ կրճատվել են։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունիսին Հայաստանում հայտարարագրված է եղել 655,8 հազար աշխատող։ Հուլիսի նախնական տվյալներով՝ աշխատատեղերը կազմել են 652,4 հազար։ Ընտրություններից անմիջապես հետո աշխատատեղերը կրճատվել են 3,4 հազարով։ Թե ո՞րն է եղել դրա պատճառը, պաշտոնական բացատրություններ չկան։ Նման դեպքերում պաշտոնյաները սովորաբար խուսափում են այդպիսի թեմաներին անդրադառնալ։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ աշխատատեղերը կրճատվել են բացառապես պետական կառավարման համակարգում։

Եթե մինչև ընտրությունները կամ հունիսի դրությամբ այս հատվածում զբաղված էր ավելի քան 208 հազար մարդ, ապա ընտրությունների հենց հաջորդ ամսում նրանց թիվը միանգամից կրճատվել է 4,6 հազարով՝ կազմելով 203,4 հազար։ Անշուշտ, լավ է, որ պետական կառավարման համակարգում զբաղվածների քանակն այդքանով կրճատվել է, առավել ևս, որ այստեղ քիչ չեն պարապ ժամանակ անցկացնողները, բայց 1 ամսում այսպիսի կտրուկ նվազումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե դա չլիներ ընտրություններից անմիջապես հետո, գուցե այդ հարցերն էլ չառաջանային։ Հատկապես որ, ընտրությունների նախօրյակին տեղի էր ունենում հակառակ պրոցեսը։ Պետական համակարգում աշխատողների քանակն ավելանում էր՝ նախորդ տարիների նկատմամբ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշների։ Մայիսի տվյալներով՝ այստեղ զբաղված էր 207,2 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պետական համակարգում զբաղվածների քանակն ավելացել է գրեթե 7 հազարով։ Եվս շուրջ 800 աշխատող համալրել էր պետական մարմինները հունիսի ընթացքում։ Ընտրություններից հետո տեղի է ունեցել հակառակ պրոցեսը. պետական համակարգում զբաղվածների թիվը կրճատվել է։ Բայց դրանով հանդերձ, այն շարունակել է 2,8 հազարով ավելի լինել անցած տարվանից։ Թեև 2 տարի առաջվա համեմատ սա կարելի է նույնիսկ համեստ աճ համարել։ Պետական բյուջեի վրա նստած աշխատողներն այս տարվա հուլիսին 7,2 հազարով գերազանցել են 2019թ. ցուցանիշը։ Ահա այսպես են իշխանություններն իրականացնում պետական ուռճացված համակարգի այն օպտիմալացումը, որը ժամանակին խոստանում էին։ Այսօր շատ ավելի մարդ է սնվում բյուջեից, քան նախկինում։ Բայց դա այլևս իշխանությունների աչքին չի երևում։ Թե ինչու, հավանաբար կարելի է հասկանալ։ Առավել ևս, ընտրություններից առաջ։

Աշխատատեղերը լրացուցիչ ձայն են իշխանությունների համար։ Ընտրություններից հետո դրանց կարիքը երևի այլևս չկա, այդ պատճառով էլ սկսել են կրճատել։ Չնայած, նույնիսկ կրճատումից հետո, պետական համակարգում զբաղվածներն անհամեմատ ավելի շատ են, քան նախորդ տարիներին էին։ Այս իրավիճակը վկայում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց հետո համակարգում ոչ մի օպտիմալացում էլ տեղի չի ունեցել։ Երկու տարի առաջ ձևի համար փոխեցին կառավարության կառուցվածքը և որոշ նախարարություններ կրճատեցին ու միաձուլեցին։ Սակայն դրանով չլուծվեցին համակարգի օպտիմալացման հետ կապված խնդիրները։ Եթե նախկինում այն ուռճացված էր, հիմա էլ ավելի է ուռճացվել։ Հիմա մի քանի հազարով ավելի շատ մարդ է ընդգրկված այստեղ, քան նախկինում էր։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա այլևս չի ուզում տեսնել, չնայած ժամանակին լավ էլ տեսնում էր։

«Որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք,- դեռ 2018թ. կեսերին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով պատրաստվել լուրջ բարեփոխումների։ -Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»։

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ այլևս նման խնդիր չկա դրված։ Բայց կյանքը ցույց տվեց, որ, ինչպես շատ ու շատ այլ հարցերում, այս հարցում էլ նա կեղծ բարեպաշտությամբ էր առաջնորդվում։ Հայաստանի համար պետական այդպիսի հսկայական ապարատ պահելը ժամանակին մեծ ճոխություն համարելով, կառավարության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս դադարել է խոսել այդ մասին։ Հիմա խնամի-ծանոթ-բարեկամներին, կուսակցական ընկերներին, ընտրություններում իրենց աջակցողներին ու ձայներ բերողներին պետական ապարատում տեղավորելու և պաշտոններ տալու ժամանակներն են։ Նախկիններին մեղադրում էին այդպիսի արատավոր երևույթների համար, հիմա իրենք ավելի խայտառակ ձևով են լծվել համակարգն անցանկալի անձանցից զտելու գործին։ Այլ հայացքներ ունեցողներն ընդհանրապես տեղ չունեն այստեղ։ Պետական համակարգը դարձել է միայն յուրայինների տեղը։ Նախկինում երբևէ այսպիսի խայտառակ վիճակ չէր եղել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular