ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչից պետք է հասցնել ձերբազատվել մինչեւ Նոր տարի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մինչև նոր տարի դեռ կա մի քիչ ժամանակ, և դա բավական է ազատվել այն ամենից, ինչն անհրաժեշտ չէ և ձգում է մեզ ներքև: Մտածե՞լ եք երբևէ՝ ինչքան սթրեսային պահեր են լինում մեր կյանքում: Զգու՞մ եք կյանքի հանգամանքների բեռը, թե ինչպես է այն անդրադառնում ձեր հուզական վիճակի վրա: Էմոցիոնալ կայունությունը և երջանկությունը սկսվում են այն ժամանակ, երբ դուք ազատվում եք բոլոր անհանգստություններից և սթրեսից: Որոշ մարդկանց համար դա վատ հակումներից ու ընկճախտից ձերբազատվելն է, մյուսների համար՝ աշխատատեղի որոնումն է իր սրտի թելադրանքով: Այս ճանապարհին դուք պետք է շատ բաներ թողնեք՝ ձեր իսկական «եսը» գտնելու համար:

 

Ահա այն բաների ցանկը, որոնցից դուք պետք է ազատվեք, որպեսզի զգաք իրական երջանկությունը:

1. Ազատվեք բոլոր այն մտքերից, որոնք ստիպում են ձեզ անօգնական և տկար զգալ:

2. Ազատվեք մեղքի զգացումից:

3.  Ազատվեք անհայտի հանդեպ վախից: Արեք առաջին փոքրիկ քայլը և դուք կտեսնեք, թե ինչպես է նոր ճանապարհը բացվում ձեր առջև:

4. Ազատվեք վատ ապրումներից. դա նույնն է, ինչ դուք խնդրեք մի բան, որը չեք ուզում:

5. Դադարեք մեղադրել բոլորին. պատասխանատու եղեք ձեր կյանքի համար: Եթե ինչ-որ բան ձեր դուրը չի գալիս, դուք ունեք ընտրության հնարավորություն:

6. Ազատվեք «ճշտի ու սխալի» մասին համոզմունքներից: Վայելեք կյանքի ներդաշնակությունն ու բազմազանությունը:

7. Թողեք ձեր անցյալը: Եկել է ժամանակն առաջ շարժվելու և նոր պատմություն ստեղծելու:

8. Դադարեք մտածել, որ դուք գիտեք, թե ինչպես կարելի է հասնել ինչ-որ բանի, մենք անդադար սովորում ենք մեր կյանքի ճանապարհին:

9. Ազատվեք ֆինանսական խնդիրների մասին հուզումներից: Կառուցեք ծրագիր, թե ինչպես պետք է ազատվել պարտքերից և կենտրոնացեք ձեր բարեկեցության վրա:

10. Ազատվեք մարդուն փրկելու կամ փոխելու ձեր մոլուցքից: Յուրաքանչյուր ոք ունի իր ճանապարհը, և ամենալավ բանը, որ կարող եք անել, աշխատելն է ինքներդ ձեզ վրա և ոչ թե կենտրոնանալ շրջապատի վրա:

11. Ազատվեք ինքներդ ձեր հանդեպ ունեցած ատելությունից: Դուք կարևոր եք այնպես, ինչպես որ կաք, և աշխարհը ձեր կարիքն ունի՝ ընդունելով ձեզ այնպես, ինչպիսին որ կաք: Գնահատե՛ք ինքներդ ձեզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular