ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես առարկություն չեմ ունենա։ Այս մասին «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` պատասխանելով հանդիպման մասին հարցին։

«Ես պատրաստ եմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ ներգրավվել, սակայն Հայաստանի ղեկավարները առայժմ համարժեքորեն չեն արձագանքում դրան», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նրա խոսքով` ինքն այդ առաջարկն արել էր տարիներ շարունակ, այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», և թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա», բայց և նախազգուշացրել է, որ 2020թ–ի պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երևանի ցանկացած քայլի իր երկիրը բուռն պատասխան է տալու։

Նա նաև նշել է, թե Ադրբեջանը լրացուցիչ տարածքային պահանջներ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի:

Ադրբեջանի նախագահը նաև հերքել է միջազգային կառույցների ու հայկական կողմի պնդումները Ադրբեջանում պահվող գերիներին մասին։ Ի պատասխան այդ հարցի, նա հայտարարել է, թե բոլոր գերիներն ազատ են արձակվել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular