Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա․ Ռուսաստանի դեսպանատուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է․
«Դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ:
Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:
Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:
Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:
Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»: