ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում: Ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ  «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ  շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Մաթևոսյանի գլխավորությամբ:

Բժիշկները հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ տվյալ պահին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ  նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:

 Փաստի սառթիվ ավագ հետաքննիչ  Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է:

Մալաթիայի ոստիկանները  պարզել են, որ  վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ:

 Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ե՛վ Էրեբունու և՛ Մալաթիայի ոստիկանները  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք  առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular