ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտիրոսված տղաներն ակնկալում են ոչ այնքան հարգանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն․ Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչքան փորձում եմ մտնել այն տրամաբանության դաշտ, որում այսօր գործում են Հայաստանը բռնազավթած իշխանությունները, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ մենք ունենք երկրի ղեկը ստանձնած պատահականությունների մի խումբ, որը մեր ինքնիշխանությունը հասցնելով կործանման եզրին, տակավին շարունակում է «վայելել» հասարակության զգալի, բայց չմտածող հատվածի վստահությունը», - ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Այսօր, երբ մենք ազգովի տառապում ենք ուղիղ մեկ տարի առաջ մեր վզին փաթաթված և խայտառակաբար տանուլ տված պատերազմի ողբերգական հետևանքների ծանրությունից, հասարակության նույն այդ հատվածի կույր օժանդակությամբ երկիրը կործանման տանող պատահականությունների խումբը, փոխանակ հետահայաց խորիմաստությամբ հետևություններ անի կատարվածից, շարունակում է անել այն, ինչ սկսել էր 2018-ի անիծյալ հեղաշրջումից հետո», - նշել է նա։

Հասրաթյանի խոսքով, «այդ ամենից հետո մեզնից շատերը ծաղիկներով, բայց, ցավոք, չգիտակցված սգավորությամբ գնում ենք Երևանի Եռաբլուր կամ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, մոմեր ենք վառում եկեղեցիներում ու սրբավայրերում, սակայն այդպես էլ մնում անհաղորդ այն պարզ ճշմարտությանը, որ մարտիրոսված Սերոբներն ու Վարուժանները, Տիգրաններն ու Մհերները ապրողներից ակնկալում են ոչ այնքան հարգանք ու մեծարանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր Հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակին»։

«Ժամանակին այս մտածողությունն իշխող էր, քանի որ բոլոր նրանք, ովքեր ընտրում էին «Հայրենիքը պաշտպանելու» մասնագիտությունը, իրենց ճանապարհը սկսում էին զոհված զինվորի մոր խոսքը լսելուց... Ավաղ, այսօր ոչ թե լսում, այլ անգամ լինում են դեպքեր, երբ որդեկորույս մոր ձեռքերն են ոլորում», - գրել է Հասրաթյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular