ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միասնությունը և սերնդափոխությունն անհրաժեշտ են նաև եզդիական համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի Եզդիների հոգևոր առաջնորդ, «Հայաստանի Եզդիների՝ Շարֆադինի հետևորդներ» կրոնական կազմակերպության ղեկավար, շեխ Հասան Հասանյանի և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հանդիպումը: Քննարկված թեմաների և հանդիպման մանրամասների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց շեխ Հասան Հասանյանի հետ:

-Պարոն Հասանյան, մի քանի օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Ձեր և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի միջև: Ինչպե՞ս անցավ հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Իրավացի եք: Անձամբ հանդիպել եմ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հետ և տպավորված եմ այդ հանդիպումից: Այն անցավ ջերմ, անկաշկանդ, անկեղծ զրույցի մթնոլորտում: Տպավորված եմ Արման Վարդանյանի առողջ մտածելակերպից, խանդավառությունից, ազգասիրությունից, հայրենասիրությունից, երկրում ինչ-որ բան դեպի դրականը փոխելու մեծ ցանկությունից: Համայնքի կողմից, հատկապես իմ կողմից՝ բարձր է գնահատվում նաև Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը եզդիների Սուրբ Եզիդին նվիրված Սուրբ Զատիկի կապակցությամբ, որն այս տարի նշվեց դեկտեմբերի 16-ին: Կարևոր է, որ մեր հայ եղբայրներն ուշադիր են եզդիների նկատմամբ: Հատկապես, կարևորում եմ շարժման հռչակած սերնդափոխության գաղափարը: Այդ սերնդափոխությունը պետք է տարածվի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից սկսած՝ մինչև հասարակական: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նշեմ, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ ոչ միայն եզդիական համայնքի հետ կապված, այլ նաև ընդհանուր երկրի իրավիճակի մասին: Մենք՝ եզդիներս, ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, հայ եղբայրների հետ կիսում ենք այս երկրում առկա բոլոր դժվարություններն ու խնդիրները: Դրան զուգահեռ՝ որպես ազգային փոքրամասնություն՝ եզդիներն ունեն ազգային համայնքին վերաբերող սպեցիֆիկ խնդիրներ:

-«Միասնություն» համազգային շարժումը մուտք է գործում քաղաքական դաշտ: Ձեր կարծիքով շարժումը կկարողանա՞ հասնել իր առջև դրված նպատակներին և լուծել առաջնային համարվող խնդիրները:

-Եթե Արման Վարդանյանի նման մտածողներ միանան, նրան շրջապատեն ազգի համար ցավող մարդիկ, կարծում եմ՝ միասնական ուժով կկարողանան գործել և նպատակներին հասնել: Ես՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, կարող եմ խրախուսել և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, քանի որ, ծանոթանալով «Միասնություն» համազգային շարժման հիմնական գաղափարներին, տեսնում եմ երիտասարդների մտահոգությունը, անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը՝ Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնելու: Ես այն կարծիքին եմ, որ այսօր երիտասարդ սերունդը պետք է վճռորոշ դերակատարում ունենա Հայաստանում ընթացող գործընթացներում և այս տեսանկյունից «Միասնություն» համազգային շարժման ի հայտ գալը՝ որպես նոր սերնդի միավորում, կարծում եմ, պահանջված անհրաժեշտություն էր:

-«Միասնություն» համազգային շարժման շարքերն է համալրել նաև Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: Դուք՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Լինելով այս երկրի բնակիչներ, եզդիները մշտապես ձգտել են ներգրավվել ոչ միայն մշակութային, կրթական, հասարակական, այլ նաև քաղաքական գործընթացներին: Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ «Միասնություն» համազգային շարժման մեջ ընդգրկված են մեր ազգի ակտիվ երիտասարդ ներկայացուցիչներ՝ ի դեմս Սաիդ Ավդալյանի:

Սաիդ Ավդալյանը եզդիական համայնքում մեծ հեղինակություն ունեցող գերդաստանի զավակ է, որոնք մեծ գործեր են կատարել իրենց եզդի ազգի համար: Այսօր էլ եզդի համայնքի կողմից, մասնավորապես՝ իմ կողմից, Սաիդ Ավդալյանը և նրա ազգանպաստ գործունեությունը ի շահ եզդի ազգի և ՀՀ-ի՝ շատ բարձր են գնահատվում: Մենք համոզված ենք, որ նա հետագայում էլ կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը:

Սաիդ Ավդալյանին կբնութագրեմ որպես անշահախնդիր, ազգասեր, հայրենասեր, համեստ, ինտելեկտուալ և մարդկային բարձր որակներ և հատկանիշներ կրող մարդու: Նա երբեք ինքնագլուխ գործողությունների չի դիմում և ազգի հետ կապված ցանկացած քայլ անելուց առաջ իր ազգի մեծերից խորհուրդ է հարցնում: Ինքն ինձ մոտ մեծ հարգանք է վայելում նաև նրա համար, որ շահամոլ չէ: Գործում է ազգի բարելավման, միասնության համար, մտածում է երիտասարդների մասին: Ճանաչելով նրա գերդաստանի ներկայացուցիչներին՝ ես վստահ եմ՝ Սաիդը այնպիսի գործողություններ չի անի, որ եզդիներն ամաչեն: Ես Սաիդին համարում եմ առաջին երիտասարդն, ով Ազգային ժողովում կարող է ներկայացնել եզդի ազգի շահերը: Կարծում եմ՝ դրանից կշահի և´ Ազգային ժողովը, և´ մենք՝ եզդիներս:

-Եզդիական համայնքն այսօր ի՞նչ հիմնական խնդիրներ ունի:

-Շատ կարևոր հարց է երիտասարդների կրթության հարցը: Շատ երիտասարդներ կան, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Մենք, Հայաստանում լինելով ազգային փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնությունների մեջ՝ մեծամասնություն, ոչ մի բնագավառում ընդգրկված չենք. ո´չ դատաիրավական համակարգում, ո´չ նախարարություններում, ո´չ նախագահի աշխատակազմում, ոչ մի տեղ: Կարծես՝ անտեսված ենք: Մենք ունենք կադրեր, լավ մասնագետներ, բայց չգիտես ինչու՝ ներկայացվածություն չունենք: Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում մեծ թվով եզդիներ են ապրում, սակայն մարզպետարաններում ոչ մի ներկայացուցիչ չկա: Հայաստանի եզդիական համայնքին սպառնում է նաև արտագաղթը, աղանդավորությունը և այլ խնդիրներ ևս: Եզդիական շատ գյուղեր կան, որտեղ կենսական պայմանները բացակայում են: Չնայած այս խնդիրներին՝ եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են ու մեծ ներդրում, ավանդ են ունեցել Հայոց պետականության կայացման գործում: Դեռևս հին ժամանակներից մինչև օրս, հայերն ու եզդիները եղել են համերաշխ, միասնական պայքարել են մեկ ընդհանուր թշնամու դեմ ու հաղթանակել: Վառ ապացույցն Արցախյան պատերազմն է, որտեղ բազմաթիվ զոհեր տվեց եզդի ազգը՝ իր հայ եղբայրների հետ պաշտպանելով այս սրբազան հողը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular