Ռուսաստանցիներին ներկայացրել են հետկովիդային նոր ախտանիշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտնականները, որպես միջազգային հետազոտական խմբի մաս, կարողացել են որոշել հետկովիդային ախտանիշի նոր ֆենոտիպ: Պարզվել է, որ դա «հետկովիդային տախիկարդիայի սինդրոմ»-ն է: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը» հղում անելով Մոսկվայի պետական համալսարանի մամուլի ծառայությանը:
Համալսարանը նշել է, որ նման սինդրոմի զարգացումը կարող է հետագայում լուրջ կլինիկական խնդիրների հանգեցնել ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակների մեծ թվով դեպքերի պատճառով: Ըստ հետազոտողների COVID-19-ը կարող է առաջացնել ավելի քան երեք ամիս տևող սրտանոթային լուրջ պաթոլոգիաներ: Փորձագետները կարծում են, որ այդ խանգարումներից մեկը այսպես կոչված հետկոիդային տախիկարդիան է, որն արտահայտվում է սրտի արագ բաբախումով, ինչպես նաև սրտի աշխատանքի ընդհատումներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը