ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Turkish Democracy Project-ը կոչ է արել ամերիկյան ընկերություններին խզել կապերը թուրքական դրոններ արտադրողների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

mk-turkey.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ում տեղակայված «Turkish Democracy Project» (TDP) միջազգային քաղաքական կազմակերպությունը ամերիկյան ընկերություններին կոչ է արել խզել հարաբերությունները թուրքական մարտական ​​անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina-ի հետ:

TDP- ն ասել է, որ Baykar Makina-ի արտադրած Baykarar TB2 անօդաչու թռչող սարքերը «դարձել են ամբողջ աշխարհում ճնշող ռեժիմների ընտրյալ զենքը» և օգտագործվել են «Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակումների» և «Սիրիայում և Լիբիայում արյունալի բախումների» ժամանակ:

Ըստ TDP-ի՝ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում իր ներքին ծրագիրը հաջողությամբ իրականացնելուց հետո անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ աշխարհում դարձել է չորրորդը: Կազմակերպությունը նաև մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի «ժողովրդավարական ենթակառուցվածքը» քանդելու և այնպիսի «արտաքին քաղաքականություն վարելու համար, որն այլևս կապված չէ ՆԱՏՕ-ի արժեքների հետ»:

«Էրդողանի ձեռքում Baykarar TB2 անօդաչու թռչող սարքը դարձել է ճնշման և բռնության զենք, և Baykar Makina-ն շարունակում է գործարքներ կնքել այն ռեժիմների հետ, որոնք իրենց տեխնոլոգիան կիրառում են խաղաղ բնակիչների դեմ», - հավելել է կազմակերպությունը:

Թուրքական պաշտպանական ձեռնարկությունների հետ բիզնես իրականացնող ամերիկյան ընկերությունները ռիսկի են ենթարկվում խախտել Counter American Enemies Through Sanctions Act-ը (CAATSA), հաղորդում է TDP-ն:

Հիշեցնենք, որ CAATSA-ի օրենքը, որն ընդունվել էր 2017 թվականին, նախատեսում է պատժամիջոցներ ցանկացած այն երկրի նկատմամբ, որը գնում է զգալի քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա: CAATSA- ի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ սահմանվել են 2020 թվականի դեկտեմբերին ռուսական С-400 հրթիռային համալիրներ գնելու պատճառով:

«Ամերիկացի և եվրոպացի օրենսդիրները պետք է լրջորեն մտահոգվեն, որ արտադրական, տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտի բազմաթիվ խոշոր ընկերություններ համագործակցում են Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ իրենց արտադրանքի օգտագործմամբ կատարված հանցագործությունների ուղղակի ապացույցների առջև կանգնած, այդ նույն ընկերությունները նպատակահարմար են գտնում պարզապես անտեսել դրանք, - ասել է TDP-ի գլխավոր տնօրեն Մարկ Ուոլլեսը,- բացի անօդաչու թռչող սարքերի սարքավորումներ Թուրքիա մատակարարելու «բարոյական հետևանքներից», այդ ընկերությունների մեծ մասն իրենց գործողությունների համար լուրջ իրավական պատասխանատվության են ենթարկվելու»:

TDP-ի ներկայացրած  ցուցակի ընկերությունները դեռ չեն արձագանքել Baykar Makina- ի հետ իրենց գործընկերությունը դադարեցնելու կոչերին, այդ թվում չի արձագանքել զենքի արտադրությամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր Northrop Grumman ընկերությունը: Կազմակերպության տվյալներով ներկայումս  առնվազն հինգ այլ ընկերություններ արդեն իսկ խզել են կապերը թուրքական ընկերությունների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular