ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը, հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում:

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Նույն օրը համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության կառուցման հարցերով տեղակալի հետ:

Առաջին հայացքից սովորական թվացող այս նորությունն իրականում կրում է լրջագույն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ենթատեքստ:

Բանը նրանումն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին 10 ամիսներին չէր դադարում կրկնել, որ Արցախի հարցն այլևս լուծված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չկա:

Մինչդեռ երեկ նստելով բանակցությունների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջավայրում Ալիևը խելոք ընդունեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի, իսկ Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում է, ինչի համար, իհարկե, վաղ թե ուշ պետք է պատասխան տա իր քաղաքացիների առջև:

Հետաքրքիր էր Հայաստանի իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ:

Վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանը՝ չխոսելով Արցախի կարգավիճակի մասին, չընդունելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի փաստը, հրաժարվելով այցելել Արցախ, առաջ մղելով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգը, փաստացի լրացրել և լիգիտիմացրել է Ալիևի որդեգրած այս կուրսը:

Սա իմ և հասարակության հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից որակվել է ազգային շահերի դավաճանություն, թշնամու շահերին ծառայելու և նրա օրակարգը սպասարկելու վարքագիծ:

Սակայն երեկ Փաշինյանի մոտ մտքի ճառագայթում տեղի ունեցավ և նա հանկարծակի հիշեց Արցախի կարգավիճակի կարևորությունը, հիշեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի մասին, հիշեց պատերազմի ընթացքում գործած հանցանքների մասին, ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին՝ չմոռանալով պտտեցնել արդեն որակազրկված «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» իր անշրջելի հանձնառության մասին:

Թե ինչով էր պայմանավորված Փաշինյանի այս 180 աստիճան տրանսֆորմացիան, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում, բայց այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է:

Այս տրամաբանության մեջ պետք է փնտրել Ալիևի նախօրեին արած Փաշինյանի համար խիստ վտանգավոր բացահայտումների պատճառները:

Եթե առաջիկայում չկարգավորվեն նրանց հարաբերությունները և Փաշինյանը չվերադառնա Ադրբեջանի շահերը սպասարկու իր ավանդական վարքագծին, մեզ սպասում են նոր, շատ ավելի լուրջ բացահայտումներ՝ օպերատիվ կապի» շրջանակներում ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին:

Հ.Գ. Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Ադրբեջանը վաղ թե ուշ ենթարկվելու է միջազգային շատ խիստ պատասխանատվության իր գործած հանցանքների ու սխալների համար: Եթե Հայաստանում շուտ փոխվի իշխանությունը և հաստատվի ազգային և պետական շահի վրա հիմնված իշխանություն, հաստատվի հայկական պահանջատիրության օրակարգ, այս պատասխանատվությունը վրա կհասնի շատ ավելի շուտ»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular