ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոշորացնում է համայնքները, որ մասնատի երկիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը երեկ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38, ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք, Երևանն էլ ներառյալ։ Նախագծի հեղինակները պնդում են՝ դրանք կունենան ավելի արդյունավետ կառավարման համակարգ՝ կայացած ավագանիով, ավելի մեծ ծրագրեր իրականացնելու և եղած գումարներով ավելի կարևոր ծառայություններ մատուցելու հնարավորություններով։

Կառավարության այս տեսակետը, սակայն, շատերը չեն կիսում: Երկու օր առաջ ընդդիմադիր կարծիքներ հնչեցին նաև խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել արտահերթ նիստին։ Արծվիկ Մինասյանը նշեց, թե իշխանությունը հակաօրինական և հակասահմանադրական քայլ է կատարում։ Ընդդիմության բոյկոտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ջան ասելով, ջան լսելով, հապշտապ «քննարկեց», երկու անգամ քվեարկեց և ընդունեց իր համար առանցքային նախագիծը։ Իսկ համայնքների խոշորացումը միայն մեկ նպատակ է հետապնդում։ Խոշորացման արդյունքներով պետք է նոր՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ կայանան։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում բարդ է վերահսկել բոլոր համայնքները, բազմաթիվ դեպքերում մարդիկ իրենց քվեն տալու են տեղերում հարգված, իշխանության հետ հակասություններ ունեցողներին, այլ ոչ փաշինյանականների ներկայացրած անուսում և անփորձ կադրերին։

Կուսակցական ցուցակներով իշխանությունը կարող է վերցնել այդ համայնքները կամ ավագանիներում մեծ ներկայություն ունենալ՝ ընդդիմադիր համայնքապետերին ճնշելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմինները իշխանության կարևոր լծակ են՝ հատկապես համապետական ընտրություններին վարչական լծակներ ունենալու առումով, և Փաշինյանը փորձում է ևս մեկ քայլով ապահովագրել իրեն, ազատվել անհաճո համայնքապետերից։

Նարեկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular