ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, թե խաղող մթերող ընկերությունները բերքի մթերում չեն իրականացնում կամ ընդունում են ցածր գներով։ Նրանք ճանապարհներ էին փակում, նախօրեին էլ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Խաղողագործները մասնավորաբար նշում էին, որ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինուօղու կոմբինատն» էր խաղողի մթերումը կատարում կանխիկ, այսինքն՝ վճարում էր տեղում։ Եվ, նրանց խոսքերով, մինչև «Նոյը» մթերում չիրականացնի, հարցին լիարժեք լուծում չի տրվի։

Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար «Փաստը» դիմեց «Նոյ» կոմբինատի տնօրեն Արման Դավթյանին: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020 թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավել յալ սպիրտ պահեստավորել»,- ասաց Ա. Դավթյանը:

Անդրադառնալով թեմային առնչվող որոշ շահարկումներին՝ տնօրենը հորդորեց զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից: «Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը: Հուսով ենք՝ խաղողագործների՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Դավթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular