ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրանք է առաջադրվել՝ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով սեպտեմբերի 21-ին Հանրապետոււթյան հրապարակում ՀՀ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը բազմաթիվ քաղաքացիների մասնակցության մասին, նախապատրաստել է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, այն է՝ խուլիգանական, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործողություններ:
Իր մտադրությունն իրագործելու նպատակով Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկից նախապես ձեռք է բերել և իր մոտ թաքցրել է 6 հատ «Արտիկուլ N SP1007 պիրոբատերի կապ» անվանումով F4 3,5 գրամ քաշով պայթուցիչ, ինչպես նաև՝ 1 պարսատիկ ու դրա համար օգտագործվող քարեր և ուղևորվել է միջոցառման վայր՝ Հանրապետության հրապարակ՝ նպատակ ունենալով դրանց գործադրմամբ խափանել միջոցառումը՝ քաղաքացիների շրջանում առաջացնելով վախի, տագնապի, անհանգստության զգացում, այդ կերպ վերջիններիս հեռացնել միջոցառման վայրից, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կրելու կասկածանքով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննոթյուն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular