ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս հրապարակել էր վճիռ, որով բավարարվել էր 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի նախկին պաշտպան Արամ Վարդևանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է վճռին, այն բավականին հետաքրքիր է համարում։ «Այդ վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու։ ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի հրամանագրին գնահատական չի տվել և չէր էլ կարող տալ։
 
ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարան չէր, բայց ՄԻԵԴ-ը մի շատ կարևոր շեշտադրում է կատարել․ հիշում եք, որ դատախազությունն ասում էր որ նախագահի կողմից արտակարգ դրության հրամանագիր առհասարակ չէր կարող ընդունվել, ՄԻԵԴ-ն ասել է, որ կարող էր ընդունել արտակարգ դրության հրամանագիր նախագահը։ Այն հիմնավորումները, որ մենք 3 տարի, նաև ես երբ պաշտպանական թիմի անդամ էի՝ խոսում էինք նրա մասին, որ լիովին իրավաճակ էր նման հրամանագիր ընդունելը, քանի որ Սահմանադրությունը դա չէր նախատեսում։
 
Դատախազությունը դրան հակադարձում էր, ասում էր գիտեք առանձին օրենք չկար, ստացվեց, որ ՄԻԵԴ-ը պարզ ճշմարտությունը բացատրեց Դատախազությանը»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular