ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ձերբակալված իրանցի վարորդների հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նախարարների հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղեկացնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
 
Հայաստանի հարավային մասով անցնող Գորիս-Կապան ավտոճանապարհը մասնակիորեն վերահսկվում է ադրբեջանական ոստիկանների կողմից։ Սեպտեմբերի 12-ից սկսած ուժայինները սկսել են կանգնեցնել իրանցի վարորդներին ու վճար պահանջել՝ ճանապարհով անցնելու համար։ Բացի դա, երկու վարորդ ձերբակալվել է, նրանց մեղադրում են Արցախ բեռներ տեղափոխելու համար։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Աբդուլահիանը բարձրացրել է տրանզիտի ու իրանական բեռնատարների երթևեկության (Կապան-Գորիս ճանապարհով-խմբ.) թեթևացման, ինչպես նաև մի քանի հյուպատոսական հարցեր, այդ թվում ադրբեջանական ոստիկանության կողմից ձերբակալված վարդորդների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ խնդիրը պետք է լուծել երկկողմ շփումների միջոցով։
 
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի կարելի երրորդ երկրներին թույլ տալ ազդել «երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վրա»։
Աբդուլահիանը 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի կողմից Ղարաբաղի շրջանների գրավումն անվանել է «Ադրբեջանի տարածքների ազատագրում» ու հավելել, որ դրանց վերականգնումը լավ հիմք կարող է դառնալ երկկողմ համագործակցության համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular