ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նոր հետապնդում է սկսում ընդդիմության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանխատեսվում էր Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նոր քրեական հետապնդում սկսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե ուսումնասիրում է 2008թ. հետընտրական իրադարձություններին առնչվող եվրոպական դատարանի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի։ Երբ օրեր առաջ Ստրասբուրգում գտնվող դատարանը եզրակացություն տվեց, որ մարտի 1-ից հետո խախտվել են Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահայտվելու ազատության և արդար դատաքննության բոլոր իրավունքները, դեռևս այն ժամանակ հայցը ներկայացրած Տիգրան Աթանեսյանն ու այլ իրավաբաններ կարծիք հայտնեցին, թե այս վճիռը կարող է հիմք դառնալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդում սկսելու համար։

Երկրորդ նախագահի փաստաբանները կարծում են, որ եվրոպական դատարանի վճիռը, ընդհակառակը, հաստատում է Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հաստատելու իրավասությունը։ Այդուհանդերձ երեկ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը նշել է, թե ուսումնասիրում են այս վճիռը և առաջիկայում ավելի հանգամանալից կներկայացնեն իրենց դիտարկումները։ Իհարկե, ցանկացած պարագայում՝ ինչ էլ որ լինի, խնդիրը զուտ բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Նիկոլ Փաշինյանը չի կարող բաց թողնել ձեռքից հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր քրեական հետապնդում սկսելու, առավել ևս որ նույն մարտի 1-ի գործով սահմանադրական դատարանը արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ գլխավոր դատախազությունը այժմ բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը արդարացման վերաբերյալ և պահանջում է նոր քրեական գործ հարուցել նույն հանցանքի առումով։

Ըստ էության, ակնհայտ է, որ առաջիկայում ականատեսն ենք լինելու նոր քրեական հետապնդումների թե՛ երկրորդ նախագահի, թե՛ նրա կողմնակիցների նկատմամբ։ Եվ այս ամենը լրջագույն խնդիրներ է հարուցելու  Հայաստանի Հանրապետության համար, որն այլևս միջազգային հանրության կողմից ընկալվելու է որպես քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ ունեցող պետություն։

Ռաֆայել Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular