ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել». Արեգնազ Մանուկյանը՝ Անահիտ Ավանեսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող մի շարք սահմանափակումների վերաբերյալ կան բազմաթիվ մտահոգություններ։

«Նախ՝ այդ որոշումը մարդու իրավունքների առումով է խնդիրներ առաջացնում, քանի որ պատվաստումը պետք է լինի մարդու ընտրությունը,  այլ ոչ թե այդ ծախսը թողնի աշխատակիցների վրա, որոնց մեծ մասը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում։ Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել։ Ստեղծված իրավիճակը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ չի բացառվում, որ քաղաքացիներն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կարող են նախընտրել պատվաստվելու հակացուցում ունենալու հավաստող փաստաթուղթ ձեռք բերել ապօրինի ճանապարհով»,- նշեց Արեգնազ Մանուկյանը։

Նա անդրադարձավ նաև պետպատվերների հետ կապված խնդիրներին՝ ընդգծելով, որ շարունակում են քաղաքացիներից ահազանգեր ստանալ, որ պետպատվերների հերթագրումների հարցը դրվել է բժշկական կենտրոնների վրա։

«Քանի որ հիմնական բյուջեն սպառվել է, բժշկական կենտրոնները որոշում են, որ տվյալ քաղաքացու բուժումն անհետաձգելի չէ, և քաղաքացիներին գրանցում են ու տուն ուղարկում։ Նման քայլի բժշկական կենտրոնները ստիպված են գնում, քանի որ զրկված են ֆինանսավորումից, ինչը հետևանք է այն բանի, որ կառավարությունը չի կարողացել ճիշտ պլանավորել ծախսերը։ Այսպիսով մարդիկ մինչև 2022 թվականը զրկված են պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու հնարավորությունից»,- հավելեց նա։

Արձագանքելով, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վարակը, ցավոք, որևէ մեկին կամ քննարկումների ու հարցերի սպառիչ պատասխանների չի սպասում, փոխարենն այն տարածվում է և կյանքեր խլում։

«Բոլորս էլ ականատես ենք լինում, որ ոչ այդքան տարիքով մարդիկ շարունակում են հիվանդանալ ու մահանալ։ Այո, կառավարությունն ունի իրավունք՝ կիրառելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այդ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Մեր, իմ առաջին նպատակը և մոտիվը մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքն է»,- նշեց նա։

Առողջապահության նախարարը պետպատվերի խնդրին չանդրադարձավ՝ նշելով, որ այն այսօրվա օրակարգի հարց չէ, և առաջիկայում դրան անդրադառնալու առիթներ կլինի։

Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular