ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսը դարձավ աշխարհի պատմության մեջ ամենամահաբեր համավարակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում քովիդ 19 հիվանդության զոհերի թիվն այսօր ավելի մեծ է, քան գրիպ հիվանդությունից 100 տարի առաջ գրանցված մահացութան ամենաբարձր ցուցանիշը: Քովիդից զոհերի թիվն այսօր կազմում է 679 հազար, երբ 1918-ից 1920 թվականները շարունակված իսպանական գրիպը խլել էր մարդկային 675 հազար կյանք: Այսպիսով կորոնավիրուսն Ամերիկայի պատմության մեջ դարձավ ամենամահաբերը:

20-րդ դարի ամենամահաբեր համավարակը` իսպանական գրիպը, որով վարակվել էր աշխարհի բնակչության մեկ երրորդը` 500 միլիոն մարդ, այժմ հանդիսանում է համավարակների չափման միավոր: Այդ գրիպին այն ժամանակ զոհ էր գնացել առնվազն հիսուն միլիոն մարդ ամբողջ աշխարհում:

Քովիդ 19 հիվանդությամբ վարակվածների ու դրանից մահացած անձանց թիվն արագ աճում է Դելտա անվանումը կրող ենթատեսակի պատճառով, որը չափազանց վտանգավոր է հատկապես պատվաստումներ չստացած անձանց համար:

Հանրապետականների կողմից կառավարվող նահանգներում, օրինակ Ֆլորիդայում, Թեքսասում եւ Արիզոնայում, որտեղ իշխանությունները դեմ են պատվաստումներին ու պարտադիր դիմակ կրելու պահանջներին, վարակը բնակչության դեմ գործում է հարձակում:

Գերծանրաբեռնված հիվանդանոցներում բուժանձնակազմերը չեն հասցնում սպասարկել հիվանդներին: Դելտա տարատեսակն այսօր թիրախավորում է ավելի երիտասարդներին:

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հրավիրել է առցանց գագաթաժողով, որի ժամանակ հայտարարելու է հավելյալ 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ երկրների նվիրաբերելու որոշման մասին: ԱՄՆ-ը հորդորում է հարուստ մյուս երկրներին եւս կատարել նվիրատվություններ, ապահովելու աշխարհում պատվաստված մարդկանց առնվազն 70 տոկոսի ցուցանիշ:

Բայց ամենամեծ խնդիրներից մեկը մնում է թերահավատությունը նաեւ ամերիկացիներից շատերի մոտ, որոնք երազում են պատվաստվելու մասին միայն այն ժամանակ, երբ վիրուսը թակում է իրենց դուռը` մինչեւ շնչահեղձություն ու մահ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular