ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Որոշումն արդարացիորեն առաջ է բերել հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, որովհետև այն բավարար չափով վերլուծված և պատշաճ կերպով կազմակերպված չէ։ Այս մոտեցումը հանգեցնելու է մի շարք խնդիրների, որոնք պետք է պարտադիր քննարկման առարկա դառնան.

1. Ամբողջ աշխարհն է գնում պատվաստման ճանապարհով, և դրան այլընտրանք դեռ չկա: Բայց պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման արդյունք պետք է լինի։ Մարդիկ պետք է մանրամասն տեղեկացած լինեն պատվաստման դրական և բացասական հետևանքների մասին։ Այն, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, որքան էլ առողջապահական անկեղծ նպատակներ ունենա՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Չի կարող մի իրավունքի ապահովման նպատակով խախտվել մի շարք այլ իրավունքներ՝ օրինակ, աշխատանք ունենալու, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։

2. Չի հասկացվում ինչով է պայամանավորված ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ բացասական արդյունքի պահանջը: Եթե դա ուղղված է վարակի կանխմանը, ապա որն է երաշխիքը, որ թեստերի միջև ընկած ժամանակահատվածում թեստ ներկայացնողը չի լինի վարակակիր: Միաժամանակ այն մոտեցումը, որ ՊՇՌ թեստը քաղաքացին 15 օրը մեկ պետք է սեփական միջոցներով կատարի, անհամաչափ գործողություն է և ցույց է տալիս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:

3. Պարտադիր պատվաստման պահանջը ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծելու գործատուի համար: Բազմաթիվ ընկերություններ պարբերաբար ենթարկվելու են տեսչական ստուգումների: Որոշման պատճառով գործատուն, որը չի կարողանալու հարկադրել աշխատողին պատվաստվել կա՛մ պետք է ստիպված լինի հոգալ աշխատողի ՊՇՌ թեստի ծախսերը, կա՛մ, կարգավորումների համաձայն, չթողնի աշխատողին աշխատանքի: Սա լրջագույն խնդրի առջև է կանգնեցնելու գործատուին:

4. Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ոչ բոլորն են ճանաչվում եվրոպական և աշխարհի մի շարք երկրներում։ Օրինակ՝«Սպուտնիկ» պատվաստանյութով պատվաստված անձինք խնդիր են ունենում Եվրոպա մեկնելիս, իսկ «Astra Zeneca» -ով պատվաստման հարցում շատերն ունեն վերապահումներ։ Խնդրի լուծումը կարող էր լինել «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելը, բայց ինչպես պարզվում է Առողջապահության նախարարությունում չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ, թեև հայտարարել էին, որ այն Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սա բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենա պատվաստման գործընթացի վրա։ Մենք մարդկանց պարտադրում ենք պատվաստվել՝ առանց նախընտրելի պատվաստանյութերով ապահովելու։

5. Բազմաթիվ երկրներ գնում են կորոնավիրուսով վարակված և ապաքինված անձանց մեկ դեղաչափ պատվաստելու ճանապարհով։ Տպավորություն է, որՀայաստանում այդ մոտեցման մասին չեն էլ լսել:

6. Անթույլատրելի է տարբերակված մոտեցումը պատվաստվելու պահանջ ներկայացնելիս: Խտրականության արգելքը սահմանդրաիրավական նորմ է: Եվ չի կարող պատվաստման պահանջը չտարածվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

Հայաստանում իսկապես շատ դանդաղ է ընթանում պատվաստման գործընթացը՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325, մինչդեռ աշխարհում պատվաստվել է բնակչության 32.4%-ը՝ 2519101512 մարդ։

Սակայն հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ: Ցանկացած որոշում պետք է լինի մանրամասն վերլուծված և հիմնավորված: Այն չի կարող կարգավորվել հապշտապ որոշումներով: Կարճ ժամանակ անց այս որոշումը կրկին վերանայելու կարիք է առաջանալու: Առավել արդյունավետ կլինի վերանայել այն՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտները, որոնց բախվելու ենք այս որոշումն իրագործելիս:

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular