ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի նման երկրում խորհրդարանում ունենալ կանանց 10-12 տոկոս ներգրավվածություն՝ ամոթալի է». Թամարա Հովնաթանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոհանոցից դեպի քաղաքականություն և հակառակը: Կանանց ակտիվ հասարակական քաղաքական կյանքին ներգրավելու հենց այս ձևաչափն է այսօր դառնում ակտուալ: «Միասնություն»  համազգային շարժման կողմից կազմակերպված «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը և կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով հերթական կլոր սեղան-քննարկման ժամանակ վեր հանվեցին ոլորտի առաջնային խնդիրները:  

Քննարկման բանախոսներից՝ «Կինը և քաղաքականությունը» թերթի և Womennet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանն, առանձնացրեց այն խնդիրները, որոնք բխում են Ընտրական օրենսգրքից և լուծումներն էլ պայմանավորված են օրենքների համապատասխան փոփոխություններով:

Ըստ Հովնաթանյանի՝ մեր օրենսդրությունը չի արգելում կանանց՝ լինել քաղաքականապես ակտիվ: Ընտրական իրավունքի մակարդակում մենք խնդիր չունենք, բայց երբեք լիարժեք չենք օգտվել մեր այդ իրավունքից: Խոսելով գենդերային քվոտավորման մասին՝ բանախոսը նշեց, որ բուռն պայքարի շնորհիվ ընտրական օրենսգրքում ամրագրված է 30-70 տոկոս համամասնությունը և 2030 թ.-ին հասնելու են 50-50-ի:

Թամար Հովնաթանյանն Ընտրական օրենսգրքում առկա 25-75 քվոտավորմամբ ընտրության անցկացման մեկ դրական օրինակ համարեց Գյումրիում և Վանաձորում անցկացված ընտրությունները. «Այս ընտրություներում կանանց և տղամարդկանց համամասնությունն արդարացված էր, որովհետև փակ ցուցակներ էին և չկար ինքնաբացարկի հնարավորություն»:

Ամփոփելով իր ելույթը՝  Թամարա Հովնաթանյանը հայտարարեց, որ այն քայլերը, որոնք արվում են Հայաստանում գենդերային հավասարության պահպանման ուղղությամբ, քիչ են. «Հայաստանի նման երկրում, որտեղ կանայք ունեն բարձր պոտենցիալ, խորհրդարանում ունենալ կանանց 10-12 տոկոս ներգրավվածություն, մեղմ ասած, ամոթալի է, մինչդեռ մեր հարևան Վրաստանում կանանց ներգրավվածության համար խորհրդարանը խրախուսվոււմ է»: 

Աղավնի Սուքիասյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular