ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Թուրքիայի նոր ակտիվացումը վտանգներ է պարունակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները շարունակում են դրական ազդակներ տեսնել այնտեղ, որտեղ չկա։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դրական ազդակ է համարել անգամ ադրբեջանցիների կողմից Քասախի երկու բնակիչների առևանգումն ու մեկուկես օր անց հայկական կողմին վերադարձնելը։ Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հակահայ հռետորաբանությունը, անգամ ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի նստաշրջանին։

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ իր հողերի օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- Հայաստանի հասցեին նման կեղծ մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով 76-րդ նստաշրջանում:

«Այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ բացեց տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին», - ասել է Էրդողանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդին, և կրկին Հայաստանին մեղադրել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը սրելու, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու մեջ։

«Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն Հայաստանը չի արձագանքել այդ քայլերին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Այս և այլ փաստերը վկայում են, որ թշնամի պետությունները շարունակելու են ճնշել Հայաստանին, դրա համար օգտագործել ռազմական, քաղաքական, դիվանագիտական, լրատվական, տնտեսական հնարավոր բոլոր խողովակները։ Արդեն չենք էլ խոսի, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը։ Որովհետև չեղած բանի մասին խոսելն անիմաստ է։

Խաչիկ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular