ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առուշ Առուշանյանն իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որն այժմ կալանավորված է, հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ առաջադրում է իր թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեծ պատասխանատվությամբ և վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեև այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականագվելու է, վերականգնվելու է նաև թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ:

Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ Համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։

Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու Հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների և իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։

Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն Մեծ առաքելության, որի համար ստացել եմ Ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ և իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։ Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։

Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, Հայրենիքի և ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ», – ասված է հայտարարության մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular