ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահական համակարգի ֆինանսական խնդիրները չեն լուծում բայց պարգևավճարները ժամանակին տալիս են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարկային մուտքերի այս տարվա կատարողականը ցույց է տալիս, որ եկամուտներն ավելացել են։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվարից մինչև օգոստոս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն եղել են 984 մլրդ դրամ։ Վերջերս այս մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Պետեկամուտների կոմիտեն։ Անդրադառնալով հարկային եկամուտների կատարողականին՝ ՊԵԿ-ը հայտարարել է․ «2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել են 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 96 մլրդ դրամով կամ 11 տոկոսով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27 տոկոսով»։

Հետաքրքիրն այն է, որ հարկային եկամուտների ավելացմանը զուգահեռ ֆինանսական խնդիրները փոխանակ նվազելու՝ ավելացել են։ Հայաստանում հիմա ֆինանսական խնդիրները առկա են հատկապես երկու չափազանց կարևոր ոլորտներում՝ առողջապահական և սոցիալական ապահովության։ Ստացվում է, որ կառավարությունը երկու կարևոր ոլորտների հաշվին փորձում է խնայողություն անել, սակայն մի շարք անկարևոր և երկրորդական ծախսերի հաշվին խնայողություններ անել չեն պատրաստվում։ Ստացվում է, որ սոցիալապես անապահով բնակիչները պետք է շարունակ սպասեն իրենց խնդիրների լուծմանը, սակայն երբ հերթը հասնում է պարգևավճարներին բոլոր հարցերը անմիջապես լուծվում են։ Վերջերս հայտնի դարձավ, որ տարվա ավարտից 4 ամիս առաջ արդեն իսկ վերջացել են պետպատվերով և արտոնյալ պայմաններով քաղաքացիների բուժման համար հատկացված միջոցները։ Կառավարությունն էլ կարծես թե չի պատրաստվում լրացուցիչ միջոցներ հատկացնել և մարդիկ ստիպված են հերթ կանգնել՝ մինչև հաջորդ տարվա բյուջեով միջոցներ կհատկացվեն դրա համար։ Դեռ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի, որ տեղաբաշխեն հատկացված գումարները։ Այդ պարագայում հիվանդները լավագույն դեպքում պետպատվերից կկարողանան օգտվել հաջորդ տարվա փետրվար-մարտից։ Այն իրավիճակը, որին բախվել են հիվանդներն ու առողջապահության համակարգը, նախարարությունը պայմանավորում է հետպատերազմական իրադրությամբ ու դիմելիության ցուցանիշի «ահռելի» աճով։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է»,- ասում են Առողջապահության նախարարությունից։ Այս պահին նրանց խորհուրդն այն է, որ պետպատվերի շահառուները կարող են հերթագրվել, որ անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատություններն ապագայում կատարվեն: Բայց թե դա երբ կլինի, հայտնի չէ։ Կառավարությունում ու Առողջապահության նախարարությունում պիտի հասկանային, որ հետպատերազմյան շրջանում բուժհաստատություններին դիմելիությունը պիտի ավելանար քանի որ պատերազմի հետևանքով շուրջ 10 հազար վիրավոր ունենք, ովքեր այնպես չէ, որ հասցրել են ամբողջությամբ ապաքինվել և որ այս մարդիկ դեռ երկար են բուժման կարիք ունենալու։ Եվ կառավարությունը դրան համապատասխան՝ պիտի պլանավորեին առողջապահության բյուջեն, և ոչ թե՝ այսօր հայտարարեր, որ բյուջեն վերջացել է և վերջ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular