ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնի Պետրոսին հեռացնում են հեռուստաընկերությունից՝ Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնի Պետրոսին հեռացնում են հեռուստաընկերությունից՝ Սերգեյ Դանիելյանի ղեկավարած ոչ այնքան բարեհունչ անուն ունեցող կուսակցության մասին եթերում մեկ ժամ խոսելու և Ք. Ա Ք. կուսակցության լոգոն, որն արտահայտում է հենց այդ կուսակցության անունը, եթերում ցուցադրելու համար։ 

Իրականում, պետք չէ այստեղ փնտրել գրաքննություն կամ քաղաքական դրդապատճառներ, քանի որ յուրաքանչյուր երկրում էլ եթե լրագրողական, եթերային էթիկայի և պարզապես քաղաքավարության տարրական կանոնների այսպիսի բավականաչափ կոպիտ խախտումներ լինեին, հաղորդավարը կամ լրագրողը նույն հաջողությամբ հրաժեշտ կտար իր զբաղեցրած դիրքին։

Բանն այն է, որ «Կենտրոնը» բարձր վարկանիշ ունեցող և լուրջ մեդիա լինել հավակնող հեռուստաընկերություն է, և այն, ինչ տեղի ունեցավ «Ուրվագծի» ընթացքում, հակասում էր հեռուստաեթերի մշակույթին, վերջիվերջո խոսքը չի գնում ինչ-որ համացանցային հեռուստատեսության կամ էժանագին որևէ ալիքի մասին, խոսքը հայկական հիմնական հեռուստալիքներից մեկի մասին է։ Խախտվել է եթերային էթիկա, սա էլ արդեն բավական է, առանց քաղաքական ենթատեքստեր փնտրելու, որ հիմնավորվի Պետրոսին աշխատանքից հեռացնելը։

Նյութի աղբյուր՝  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular