ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գունագեղ շոուն եւ Փաշինյանի անհեթեթությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի Հանրապետության հրապարակում «Գունագեղ» շոուն ստացվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ահռելի գումարներ էր ծախսել՝ Անկախության օրը նշելու համար։ Զերծ էին մնացել, թերևս, միայն հրավառությունից, որպեսզի խուսափեն մեղադրանքներից։ Բայց փոխարենը իշխանականները 400 դռոններով գունագեղ շոու էին ապահովել ու հրճվում էին իրենց արածի վրա։ Մի քանի հազար հանդիսականի ներկայությամբ էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկար ելույթ ունեցավ, իր խոսքով բանաձևեց մեր կյանքի ու ապագայի ուղենիշը։
 
Ինչպես և սպասվում էր, ամեն ինչ արեց, որ գոնե իր կողմնակիցների մտքում պարտությունը որպես հաղթանակ ներկայացնի, իսկ 44-օրյա պատերազմում Հայաստանի նվաստացումը հպարտության առիթ դարձնի զոմբիների համար։
 
«Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- իշխանամետների ուրախության ճիչերի ներքո բարբաջեց Փաշինյանը:
 
Այս մի քանի ձեւակերպումը լիովին բացահայտում են իշխանության արժեքային համակարգը, վկայում, թե ին վտանգներ է սպառնում նրանց պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության համար։ Երբ երկրում իրապես խեղվում են արժեքները, հաղթանակը, ազգային ոգին, դավադիր իշխանություններն էլ այնքան անամոթություն ու լպիրշություն կունենան պնդելու, թե հաղթանակը հաղթանակ չէ, պարտությունն էլ՝ պարտություն։ Եվ արձանագրենք, որ երեկվա ելույթից հետո Փաշինյանի կողմնակիցները նոր թափով են հարձակվելու ընդդիմախոսների վրա, փրփրակալած բերաններով համոզելու, որ Փաշինյանը ոչ միայն մեղավոր չէ պարտության համար, այլ նույնիսկ այդ պարտությունը պարտություն չէ։ Տղերքն էին ափսոս, որ զոհվեցին․․․ Իսկ հրապարակի շոուն, իսկապես, լավ էր կազմակերպված։ Այդ մի բանը Փաշինյանի իշխանությունը կարողանում է անել։
 
Սերոբ Կարապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular