ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ անգամ փշալար քաշեք. Փաշինյանն անարգեց «Եռաբլուրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ առավոտյան ուղևորվել էին «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Թերևս առաջին անգամն էր, որ ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել «Եռաբլուրի» մուտքի մոտ ու թույլ չէր տալիս ոչ միայն լրագրողների մուտքը, այլ նաև զոհված զինծառայողների ծնողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների մուտքը։ Իսկ մարդիկ եկել էին մեկ նպատակով. Նիկոլ Փաշինյանին բացատրելու, որ իրավունք չունի գալ «Եռաբլուր» և նայել զոհերի հարազատների աչքերի մեջ։ Լրագրողների համար առանձին տեղ էին առանձնացրել բավական հեռու, որպեսզի նրանք չկարողանան մոտենալ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և տհաճ հարցեր տալ։ Իսկ զոհվածների ծնողներին ընդհանրապես հեռու էին պահում, իրավապահներ էլ ուժ էին կիրառում՝ չթողնելով նրանց մոտենալ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանությունը նույնիսկ ուժ գործադրեց և, քաշքշելով, թևերն ոլորելով, դաժանորեն ծեծելով, բերման ենթարկեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին։

Այս իշխանությունը 2018թ. իշխանության գալով, հայտարարում էր, որ ջնջելու է բոլոր սահմանները, բոլոր արգելապատնեշները ժողովրդի և իշխանության միջև։ Ժողովրդին էր հռչակում որպես իշխանության գերագույն կրող, իսկ իրենց՝ նրա ծառաները։ Փաստորեն ժողովրդի ծառաներն այսօր նույն այդ ժողովրդից առանձնանում են Նիկոլ Փաշինյանի ծառաներով՝ ոստիկաններով։ Այս անգամ ոստիկանական արգելապատնեշ ու ժապավեններ էին քաշել իշխանության ու ժողովրդի միջև։ Հեռու չէ այն օրը, երբ արդեն փշալարեր կքաշեն, իրական պատեր կկառուցեն, զենքեր և տանկեր կբերեն, որպեսզի կարողանան իրարից զատել ժողովրդին և ժողովրդի ծառաներին։ Այս առումով առավել տարակուսելին հենց իշխանության մեջ հայտնված որոշ նախկին ակտիվիստների վարքն է, մարդիկ ովքեր տարիներ շարունակ իբր պայքարել են նախկինների ապօրինությունների դեմ, այսօր տասնապատկում և հարյուրապատկում են բոլոր այդ արատավոր բարքերը, իրենք են անջրպետվում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներից, իրենք են կրկնում նախորդների սխալները, նախորդների բոլոր վատթարագույն քայլերը, ավելացնում, բազմապատկում։ Եվ հետագայում նույնիսկ զարմանալու են, թե ինչու ժողովրդի և իրենց միջև անջրպետը հասցրեց նոր հեղափոխության, որի ծիլերը դրվում են այսօր Նիկոլ Փաշինյանի լպիրշ իշխանության շնորհիվ։

Տարոն Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular