ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս. Անժելա Սարգսյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ դերասանուհի Անժելա Սարգսյանը նշում էր իր ծննդյան տարեդարձը: 

Asekose.am-ի  հետ զրույցում դերասանուհին նշեց, որ անակնկալները սկսվել էին դեռ գիշերվանից. «Երեկոյան աշխատանքի էի, իսկ երբ ավարտեցի, ընկերուհիներս ինձ հրավիրեցին մի վայր, ուր նախապես հավաքվել էին` այդպիսով ինձ անակնկալ անելով: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հաջորդ օրը, երբ 5 ընկերուհիներով միասին նշեցինք ծնունդս»: Անժելայի խոսքով, բնականաբար, ծննդյան տորթը փչելիս երազանք է պահել, որը, հույս ունի, որ կիրականանա 2017 թվականին, սակայն այդ մասին կխոսի միայն դրա իրականացումից հետո:

Ամանորին հաշված օրեր են մնացել, և այս առիթով Անժելա Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսեց, թե ինչպես է պատրաստվում նշել տոները.

«Կարծում եմ, որ ամանորյա գիշերն աշխատելու եմ, թեպետ դեռ բանակցային փուլում եմ: Հանդես կգամ որպես հաղորդավարուհի, սակայն աղջիկս` Եվան, անպայման հետս կլինի: Մինչև հունվարի 6-ը ես և Եվան միասին կլինենք, որովհետև ավելի ուշ ես, միգուցե, արդեն Երևանից բացակայեմ` կրկին աշխատանքի բերումով: Այդ պատճառով կաշխատեմ տոնական օրերին  հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դստերս հետ: Սակայն չեմ կարող ասել, թե ուր եմ մեկնելու, որովհետև դա էլ է անակնկալ»:

Ամփոփելով 2016 թվականը` Անժելա Սարգսյանը նշեց հետևյալը.

«Եթե խոսեմ ձեռքբերումներից, ապա աշխատանքային առումով չեմ կարող ասել, որ դրանք շատ էին, բայց լավ գործեր ունեցել եմ: Առհասարակ, բուռն տարի է եղել ինձ համար, շատ բեղմնավոր, շատ եմ աշխատել: Սակայն ավելի շատ կցանկանամ առանձնացնել Եվայիս, քանի որ  երջանիկ մայր եմ ես: Ինքնուրույն սովորող է, ամեն ծնողական ժողովին Մուրադի դեմքով  նստում եմ (ծիծաղում է): Ես իսկապես շատ երջանիկ մայր եմ և դրա համար Եվային շատ շնորհակալ եմ: Իսկ աշխատող ծնողի համար ամենամեծ երջանկությունն է, որ երեխան տուն է գալիս` դասերն ամբողջությամբ պատրաստած, իսկ մնացած ժամանակը միասին վայելում ենք: Ինչ վերաբերում  է կորուստներին, ապա այս տարի, փառք Աստծո, դրանք չեն եղել, իսկ դժվարություններ, եթե նույնիսկ եղել են, հարթվել և գնացել են: 2016-ը լավ տարի էր, բեղմնավոր էր, ևս մեկ` թեկուզ փոքր քայլ առաջ գնալու տարի էր, կարևորը հետ չեմ գնացել: Հարազատներս առողջ են, մարդկային կորոստներ չեմ ունեցել, հույս ունեմ, որ 2017-ն էլ այսպիսին կլինի»:

Իսկ այն դիտարկմանը` արդյո՞ք հնարավոր է 2017-ին իրականացնի իր վաղեմի երազանքը և որդի ունենա, Անժելա Սարգսյանը նախ ժպտաց, ապա ասաց հետևյալը.

«Ամեն բան էլ հնարավոր է, որովհետև մեկ օրում  կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս: Ես հավատում  եմ հրաշքների, իսկ իմ Աստվածը հրաշքներն իրականացնում է: Ինձ համար անհնարին ոչինչ չկա, և գիտեմ, որ ընդամենը մեկ ձեռքի շարժումով ամեն ինչ կարող է լինել քո կյանքում, պարզապես հավատալ է պետք»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Հետ նայելով` կարող եմ ասել, որ կյանքի քննությունը պատվով եմ անցել. Անժելա Սարգսյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular