ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում համտեսել են աշխարհի ամենահին խոհանոցներից մեկի ուտեստները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

obzor-gazet.ru-ն գրում է, որ Եկատերինբուրգ քաղաքի թիվ 22316 և Պերմի թիվ 88503 զորամասերում անց են կացվել Ազգային խոհանոցների ավանդական օրեր: Այդ անգամ զինվորներին առաջարկվել են Հայաստանի խոհարարական գլուխգործոցները:

Զինվորի հացի և կարագի սեղանը լրացվել է «Երևանյան» և «Կրճիկ» ապուրներով, որպես երկրորդ մատուցվել է քյաբաբ- կոլոլակ, շոգեխաշած բանջարեղենային «Այլազան» և տավարի «Խոզանի»: Բոլոր ուտեստները պատրաստվել են սննդամթերքի ամենօրյա ստանդարտ փաթեթից: Ազգային խոհանոցի օրերին խոհարարները ստեղծագործաբար են մոտենում ճաշացանկին՝ թեմատիկ կերպով զարդարում են ստենդները, յուրաքանչյուր ճաշատեսակի համար պատրաստում են տեղեկատվական բուկլետներ: Ազգային խոհանոցի օրերը սովորական ճաշը վերածում են հետաքրքիր ճանապարհորդության տարբեր ազգությունների խոհարարական ավանդույթների միջոցով:

Բանակի ճաշարաններում կրթական ուղղությամբ անսովոր ճաշացանկ հայտնվել է այն բանից հետո, երբ սննդի ծառայության խոհարարներն են սկսել ուտելիք պատրաստել զինծառայողների համար: Ճաշարանի վերակարգերը արդեն  անցյալում են, և հիմա զինվորը կարող է լիովին նվիրվել մարտական ​​առաքելությունների լուծմանը իմանալով, որ մասնագետների կողմից պատրաստված տաք և համեղ ուտեստ է ստանալու օրական մի քանի անգամ: Բանակում սնունդը կազմակերպվում է «շվեդական սեղան» համակարգով: Ճաշը ներառում է. ապուր, տաք ուտեստ մսից, ձկից կամ թռչնամսից, խմիչք, ինչպես նաև բանջարեղենային աղցան: Սնունդը պատրաստված լինելով համապատասխան ձեռնարկությունների տեխնոլոգների կողմից, լիովին հավասարակշռված է սննդային արժեքի առումով և ծածկում է մարմնի կալորիաների կարիքները հաշվի առնելով զինծառայողի կալորիաների սպառումը, զորամասի գտնվելու վայրը և տարվա եղանակը:

Զնվորներին անսովոր ուտեստներ են առաջարկվում ոչ միայն Ազգային խոհանոցների օրերին, այլ նաև պետական ​​տոներին: Նոր տարին և Մասլենիցան նույնպես փոփոխություններ են մտցնում ճաշացանկում: Բացի այդ, խոհարարները երես են տալիս զինվորներին նրանց ծննդյան օրերին մատուցելով տարբեր միջուկներով համեղ կարկանդակներ ու տորթեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular