ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը պետք է արգելի թուրքերին հարձակվել Սիրիայի վրա, այդ թվում՝ օդային հարձակումներ իրականացնել երկրի տարածքում։ "Կոմերսանտ" թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի դեմոկրատական խորհրդի (ՍԴԽ, սիրիական Քրդստանի ներկայացուցչական մարմին) գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան Սիրիայում ներկա է որպես Քրդստանի բնակչության անվտանգության երաշխավոր։ Չնայած Անկարան ընդունում է դա և պարտավորվում է չհարձակվել Սիրիայի տարածքի վրա, այդ խոստումները հաճախ խախտվում են։
 
«Թուրքիայի պահվածքը միշտ ագրեսիվ է եղել. թուրքերը միշտ հարձակվում են մեր, մեր սահմանների, մեր մարդկանց վրա։ Մենք փորձել ենք Ռուսաստանին հասցնել այդ միտքը՝ Թուրքիայի նպատակը քրդերի ոչնչացումն է.. [Ռուսաստանի ներկայացուցիչները] ասել են, որ կաշխատեն, որ ձեռք բերված հրադադարը շարունակվի», - նշել է Ահմեդը։
 
Նրա կարծիքով՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևելքն ու հանցագործություններ է կատարում քուրդ բնակչության դեմ, «փոխում է դրա ժողովրդագրական կազմը»։ Այդ կապակցությամբ ՍԴԽ ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին խաղաղ կարգավորման մեխանիզմ մշակել։ Այն նաև ռուս և թուրք զինվորականների համատեղ պարեկություն է նախատեսում:
 
2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում վեցժամյա բանակցություններից հետո պայմանավորվել են սիրիա-թուրքական սահմանի շրջանում ռուսական ռազմական ոստիկանության ու սիրիացի զինծառայողներ տեղակայելու մասին:
 
Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել Սիրիայում՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում, իրադրության կայունացման մասին: Դրանից հետո Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը դադարեցվել է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular