ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք 21-ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27-ին. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե’ հայտարարությամբ, թե’ բողոքի գործողությամբ, արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված մեծամասշտաբ շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։

Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է մշտապես գիտակցեն, թե ում ծնողն են, որդին եւ դուստրը, քույրը եւ եղբայրը։ Մենք չենք կարող լինել խեղճի կեցվածքով, խնդրողի կարգավիճակում։ Մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք եւ մնացածը համերգի կազմակերպիչների գործն է։

Հիմա տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է նշենք Անկախության օրը։ Մշտապես հիշեք, որ մեր տղերքը չեն զոհվել բացառապես իրենց ընտանիքների համար, այլ առաջին հերթին մեր անկախ պետության համար։ Մենք՝ հերոս տղերքի ընտանիքի անդամներս, ավելի պետք է գնահատենք և կարևորենք Անկախության տոնը։

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։

Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել այս արարողությանը։ Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են։ Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21 ին երթով Եռաբլուր գնալուն, ապա հիշեք, որ ամեն տոն իր խորհուրդը ունի։ Եթե մենք 21-ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27-ին։
Առաջնորդանիստ եկեղեցիների գտնվելու վայրերը կցում եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular